«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցում օտարերկրյա միջամտության և արտաքին տեղեկատվական գործողությունների վերաբերյալ գնահատականներին։ Քոչարյանի խոսքով՝ զեկույցը օտարերկրյա ճնշումների մասով «մի քիչ անարդար» է՝ Ռուսաստանը հստակ առանձնացնելու, իսկ արևմտյան երկրների միջամտության դեպքերին, իր գնահատմամբ, հպանցիկ անդրադառնալու պատճառով։ Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսի վերաբերյալ հայտարարություններ են եղել, մինչդեռ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ըստ Քոչարյանի, ուղիղ աջակցություն են հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին։ Քոչարյանը նաև ասել է, որ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարությունները, իր համոզմամբ, ընդդիմության վրա դրական ազդեցություն չեն ունեցել , մինչդեռ արևմտյան երկրների միջամտությունն ու իշխանությանը ցուցաբերված ուղիղ աջակցությունն ավելի դրական ազդեցություն են ունեցել գործող իշխանության համար։ Անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցի՝ ընտրությունների վերաբերյալ ընդհանուր գնահատականին՝ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ այն պայմանավորված է նաև Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական հակադրության համատեքստով։ Նրա խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ կապված խնդիրները տարբեր կերպ են գնահատվում՝ կախված քաղաքական իրավիճակից։ Քոչարյանը դա բնորոշել է որպես «երկակի ստանդարտների» կիրառում՝ օրինակ բերելով Հայաստանի և Վրաստանի վերջին տարիների դեպքերը։ Մանրասները՝ տեսանյութում։ Նարեկ Կիրակոսյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցում օտարերկրյա միջամտության և արտաքին տեղեկատվական գործողությունների վերաբերյալ գնահատականներին։ Քոչարյանի խոսքով՝ զեկույցը օտարերկրյա ճնշումների մասով «մի քիչ անարդար» է՝ Ռուսաստանը հստակ առանձնացնելու, իսկ արևմտյան երկրների միջամտության դեպքերին, իր գնահատմամբ, հպանցիկ անդրադառնալու պատճառով։ Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսի վերաբերյալ հայտարարություններ են եղել, …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 10 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 12 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 13 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 13 hours ago
Related coverage

Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան
168 Jham / 12 minutes ago

Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա․ Փաշինյան
Aysor.am / 14 minutes ago

Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին
Azatutyun / 26 minutes ago