ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել ի գիտություն ընդունել Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական հայտարարությունները և անտեսել ասեկոսեներն ու այլ մտավարժանքները:Հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվան մասին։ Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ նրա մոտ հայտնաբերվել էր անհայտ ծագման թոքաբորբ։Ավելի վաղ մարզպետ Իգոր Կոբզևը հայտնել էր, որ Մերձանգարայում վտանգավոր վարակիչ հիվանդություն է հայտնաբերվել, անցկացվում է հակահամաճարակային միջոցառումների համալիր, իրավիճակը խիստ հսկողության տակ է: Բացի այդ, տարածաշրջանի կառավարությունում տեղի է ունեցել մարզային սանիտարական և հակահամաճարակային հանձնաժողովի արտահերթ նիստ՝ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի մասնակցությամբ:Զանգվածային թունավորում ՌԴ շրջաններում. ինչ է հայտնի այս պահին արտակարգ իրավիճակի մասինՌոսպոտրեբնադզորն իր հերթին հայտնել է, որ Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի հիվանդ աշխատակցուհու մոտ չեն հայտնաբերել միկրոօրգանիզմներ, որոնք կապված են նրա մասնագիտական գործունեության հետ: Նրա հետ շփված անձանց ստուգումը վարակիչ պաթոլոգիայի հետ կապված առողջական վիճակի փոփոխություններ չի հայտնաբերել։ Գերատեսչությունն ընդգծել է, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։