Լևոն Քոչարյանն անդրադարձել է իր և ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ շրջանառվող հարցերին և նշել, որ դրանց առնչվող բոլոր հարցերը քննարկվելու են դատարանում։ Քոչարյանի խոսքով՝ իր եղբայրը բիզնես գործունեությամբ սկսել է զբաղվել շատ վաղ տարիքից, և խոսքը մեկ դրվագի մասին չէ, այլ տարիների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ գործընթացների։ Նա նշել է, որ դատարան հայց է ներկայացված, դատական նիստերն էլ դռնբաց են ընթանում։ «Չկա որևէ գործունեություն, բիզնես գործունեություն, որի սկիզբը կամ ընթացքը ապօրինի է, չկա որևէ մի դրամ գումար, որի բացատրությունը չկա»,– ասել է Քոչարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Նարեկ Կիրակոսյան