ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած Անի Ավետիսյանի հետվիրահատական վիճակը կայուն է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։Նշենք, որ կնոջ ոտքը վիրահատել են հոկտեմբերի 2-ին։ Տուժած կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը, Sputnik Արմենիային հայտնել էր, որ բժիշկները ոսկորի 2 բուռ փշրանք են հանել։Ի դեպ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կրկին այցելել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը (նխորդ այց տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ին)։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են կնոջ բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին:ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։ Նա կալանավորվել է 2 ամսով։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ
Նախարարությունը վստահեցնում է, որ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
Sputnik Armenia / 24 minutes ago

Sber500: какие шансы дает армянским стартапам один из ведущих ИТ-акселераторов России
Sputnik Armenia / 26 minutes ago

Ուիտկոֆն ու Քուշները հետաձգել են մոսկովյան այցը. ԶԼՄ
Sputnik Armenia / 34 minutes ago

Հայկական ստարտափներին ի՞նչ հնարավորություններ է տալիս ՌԴ–ի առաջատար ՏՏ-աքսելերատորը
Sputnik Armenia / 37 minutes ago
Related coverage

10 մարզերում թեժ քարոզարշավ է. ինչ իրավիճակ է ՏԻՄ ընտրություններից առաջ
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

Ինչ է սպասվում այսօր ԱԺ-ում. կառավարությունը արտահերթ նիստ է անում
ArmLur / Zhoghovurd / 56 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Shant News / 1 hour ago

Ազգայնականի և ազգայնամոլի կեղծ նույնականացումը
Noyan Tapan TV / 9 hours ago