Ստամբուլում «Մտքի ազատության և կրթության իրավունքների ասոցիացիա» (Özgür-Der) կազմակերպությունն Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունների դեմ և աջակցություն հայտնել ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքի դեմ պայքարողներին։ Բողոքի ակցիայի ժամանակ ցուցարաները պարզել են «Ո՛չ հիջաբի արգելքին Ադրբեջանում», «Գլխաշորը մուսուլման կնոջ ինքնությունն է» և այլ գրություններով պաստառներ։ Նրանք նաև վանկարկել են՝ «Մարդասպան Իսրայել, հանցակից Ալիև», «Ալիևն իսլամի թշնամին է» և այլ կարգախոսներ։ Բողոքի ակցիայի մասնակիցներից Ահմեթ Քերիմ Արտուկն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի Ազգային ժողովը հուլիսին «Ընդհանուր կրթության մասին օրենքում» ավելացրել է «ազգության և աշխարհիկության» սկզբունքները՝ պնդելով, որ գործընթացն իրականացվում է գիտակցված ծրագրի համաձայն։ «Այսօր մենք ականատես ենք լինում Բաքվում և Սումգայիթում մեր երիտասարդ քույրերի ողբերգությանը, որոնք ստիպված են արցունքն աչքերին վերադառնալ տուն։ Իր աշխարհիկ ավտորիտարիզմի, իսլամատյացության և արտաքին քաղաքականության մեջ սիոնիստ ճնշողների հետ համագործակցության պատճառով այս կառավարությունը չի կարող մեր եղբայրը լինել։ Բաքվի կառավարությունը հիջաբ կրող ադրբեջանցի մեր քույրերի արցունքներն ավելացրել է Գազայի մեր նահատակների արյանը»,- ասել է նա։ Özgür-Der կազմակերպության նախկին նախագահ Հյուլյա Շեքերջին էլ նշել է, որ Թուրքիայի կառավարության պաշտոնյաները փորձում են կանխել Ադրբեջանի կողմից այդ սխալն իրագործելը։ «Մեր պայքարը գլխաշորի համար Ադրբեջանում նույնն է, ինչ մեր դիմադրությունը Պաղեստինում։ Մենք կշարունակենք բարձրացնել մեր ձայնը փողոցներում և հրապարակներում, մինչև մեր հավատքի և մեր եղբայրների ու քույրերի դեմ այս թշնամական քաղաքականությունը չդադարեցվի»,- հայտարարել է նա։ Հավելենք, որ Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ի որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Հիջաբ առը որոշման չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորերի արգելք։ Բացի այդ՝ վերջին օրերին ադրբեջանական անկախ լրատվամիջոցները հայտնել են, որ մի շարք դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին չեն թողնում դասերին մասնակցել։ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Սումգայիթ քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում գլխաշորով աշակերտուհիները լաց լինելով դուրս գալիս շենքից։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստամբուլում «Մտքի ազատության և կրթության իրավունքների ասոցիացիա» (Özgür-Der) կազմակերպությունն Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունների դեմ և աջակցություն հայտնել ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքի դեմ պայքարողներին։ Բողոքի ակցիայի ժամանակ ցուցարաները պարզել են «Ո՛չ հիջաբի արգելքին Ադրբեջանում», «Գլխաշորը մուսուլման կնոջ ինքնությունն է» և այլ գրություններով պաստառներ։ Նրանք նաև վանկարկել են՝ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Վեր ընկածը մի փոքր կոռեկտությունից դուրս էր. Փամբուխչյանը` Անի Խաչատրյանին
Factor.am / 26 minutes ago

«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
Factor.am / 26 minutes ago

Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 37 minutes ago

«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
Factor.am / 47 minutes ago
Related coverage

Ծխախոտի վաճառքի կանոնների խախտում՝ Երևանի տաղավարներից մեկում
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

400 հազար ստացող Շմայս ու Գագիկ Բեգլարյան ունեինք, իսկ այսօր 1 միլիոնի մեջ կոռուպցիա՞ ենք տեսնում
Aravot / 17 minutes ago

Երևանում կոտրել են «Coffee house»-ի սրճարանի դռան ապակին և հափշտակել գումար և այլ իրեր
24TV / 24News / 20 minutes ago

Ադրբեջանցու ցուցմունքից բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովրդին» #ադրբեջանցի #5tv
5TV Armenia / 21 minutes ago