ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ներթափանցած և 39-ամյա կնոջը մարմնական ծանր վնասվածք հասցրած ադրբեջանցի զինծառայողին Հայաստանում կարող է սպառնալ երկարատև, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։ Մասնագիտությամբ իրավաբան ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Շաքի ներթափանցած Նասիմ Մուսաևի արարքը կարող է որակվել որպես մի խումբ անձանց կյանքի նկատմամբ ոտնձգություն, ընդհուպ՝ մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձ։ Միաժամանակ նա դժվարանում է կանխատեսել, թե իրավական ինչպիսի գնահատական կտրվի ադրբեջանցի զինծառայողի արարքին։Նրա դիտարկմամբ՝ կարծես թե սկզբում փորձ էր արվում հանրությունից թաքցնել կնոջ ստացած վնասվածքի ծանրությունը։ Պատգամավորի համար հասկանալի չէ, թե ինչու մինչ այս պահը չի հայտարարվել նախաքննության ավարտ, և գործը դատարան չի ուղարկվել։ Նրա կարծիքով՝ կարող է նաև դռնբաց դատավարության տարբերակն ընտրվել, թեպետ չի բացառում դռնփակ նիստերը՝ գործի շահերից ելնելով։ Վարդևանյանի համար հստակ է մի բան՝ մեղադրանքի տեսանկյունից գնահատականը պետք է առավելագույն խիստ լինի։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին կարող է ցմահ ազատազրկում սպառնալ․ Արամ Վարդևանյան
Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչու մինչ այս պահը չի հայտարարվել նախաքննության ավարտ, և գործը դատարան չի ուղարկվել։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ближний Восток и поставки дизеля США: детали разговора Путина с президентом ОАЭ
Sputnik Armenia / 12 minutes ago

Ранен армянский военный - Минобороны подтвердило
Sputnik Armenia / 38 minutes ago

Զինծառայող է վնասվածք ստացել. ՀՀ ՊՆ–ն հայտնել է պատճառը
Sputnik Armenia / 44 minutes ago

В Иране заявили о готовности к встречным шагам, когда США выполнят требования Тегерана
Sputnik Armenia / 57 minutes ago
Related coverage

Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ
Hetq / 10 minutes ago

Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը
24TV / 24News / 12 minutes ago

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Factor.am / 17 minutes ago

«Վերածնվող Արցախ» ՀԿ ղեկավարը՝ ՔՊ-ի հետ հանդիպման մասին․ «Սպասելիքներս ավելի մեծ էին»
PanArmenian / 18 minutes ago