Բարձրացնելով հանրային ծառայողների քաղաքական չեզոքության հարցը՝ Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ իշխանությունները կիրառում են երկակի ստանդարտներ․ «Երբ հանրային ծառայողը մասնակցում է իշխող ուժի հանրահավաքին, «լայքում» իշխող ուժի ներկայացուցիչների գրառումները․․․ դա իր՝ որպես քաղաքացու դիրքորոշո՞ւմն է, բայց երբ որ մասնակցում է ընդդիմադիր հանրահավաքի, կամ հավանում է ընդդիմադիր գործչի գրառում, դա արդեն քաղաքական չեզոքության բացակայությո՞ւն է»։ Խամոյանի պնդմամբ՝ համայնքային և հանրային ծառայողներին ստիպողաբար տարել են իշխող ուժի հանրահավաքներին, տեսանկարահանել և ստուգել ներկայությունը։ Նա ընդգծեց, որ ընդդիմադիր հանրահավաքների մասնակցելու կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պաշտպանող գրառումներ հավանելու համար հանրային ծառայողներին սպառնում են աշխատանքից ազատմամբ․ «Այն հին, վատ, «քըխ» նախկինների այդ վատ ավանդույթները պարզվում է՝ շարունակվում են և ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել»։ Քաղծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, արձագանքելով քննադատությանը, պարզաբանեց, որ հանրային ծառայողի քաղաքական չեզոքությունը վերաբերում է նրա պաշտոնեական պարտականությունների և օպերացիոնալ աշխատանքի իրականացմանը։ Նա նշեց, որ քաղաքացիական ծառայողն ազատ է ունենալ քաղաքական նախասիրություններ և անգամ լինել կուսակցական (ի տարբերություն ուժային կառույցների), սակայն աշխատանքի ընթացքում չպետք է առաջնորդվի անձնական նախապատվություններով։ Անդրադառնալով աշխատանքից ապօրինի ազատումների վերաբերյալ հայտարարություններին՝ Քալաշյանն ընդգծեց․ «Եթե ունեք պաշտոնից ազատման՝ օրենքով չնախատեսված դեպքերում փաստական հանգամանքներ, ապա հանդես եկեք․․․ Քանի դեռ ուժի մեջ մտած դատական վճիռ չկա, ապա մնացած բոլոր դատողությունները կարող են և սուբյեկտիվ լինել»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բարձրացնելով հանրային ծառայողների քաղաքական չեզոքության հարցը՝ Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ իշխանությունները կիրառում են երկակի ստանդարտներ․ «Երբ հանրային ծառայողը մասնակցում է իշխող ուժի հանրահավաքին, «լայքում» իշխող ուժի ներկայացուցիչների գրառումները․․․ դա իր՝ որպես քաղաքացու դիրքորոշո՞ւմն է, բայց երբ որ մասնակցում է ընդդիմադիր հանրահավաքի, կամ հավանում է ընդդիմադիր գործչի գրառում, դա …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
Factor.am / 17 minutes ago

Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքը կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին
Factor.am / 18 minutes ago

Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան
Factor.am / 21 minutes ago

Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
Factor.am / 32 minutes ago
Related coverage

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ
168 Jham / 7 minutes ago

Դեմ ենք աշխատավարձերի բարձրացմանը, ՔՊ-ականներն թանկացնում եբ ամեն ինչ, որ իրենց եկամուտներն ավելանան
24TV / 24News / 8 minutes ago

Սա սրիկայություն է, ստորնե՛ր, ստրուկները մեզ ստրկացնում են, մարդկանց տունը քանդում են. բնակչուհի
168 Jham / 8 minutes ago

«Սուրճ ու սեր առավոտից». Եթե հրապարակվեր Ձեր հեռախոսի ամենաշատ օգտագործած բառը 13.10.2026
Public Radio of Armenia / 10 minutes ago