Այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատված ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը, որպես ծառայության տնօրենի տեղակալ, անմիջական պատասխանատու է եղել ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության ու համակարգման համար։ Սանամյանի պաշտոնական գործունեության վերաբերյալ բաց աղբյուրներից հասանելի տեղեկությունները բացառապես առնչվում են սահմաների պահպանության գործընթացներին։ Մասնավորապես, այս տարվա սեպտեմբերի 18-ին նա մասնակցել է ԱԱԾ սահմանապահ զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցած նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը։ Պաշտոնանկություն ԱԱԾ-ում Դավիթ Սանամյանը դեռևս ԱԱԾ դեպարտամենտի պետ եղած ժամանակից ներգրավված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում՝ հանդես գալով որպես ԱԱԾ-ի կողմից աշխատանքների կազմակերպման գլխավոր համակարգող։ Սանամյանը 1998 թվականից ծառայության է անցել ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչև գլխավոր վարչության պետի պաշտոններ։ 2025թ. օգոստոսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Մինչ այդ զբաղեցրել է նաև ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետի պաշտոնը։ Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում: Ուշագրավ է, որ Սանամյանի աշխատանքից ազատումը հաջորդում է Սյունիքի մարզ զինված ադրբեջանցու ներթափանցմանը։ Արդյոք պաշտոնանկությունը կապ ունի այս միջադեպի հետ՝ պաշտոնական պարզաբանումներ չկան։ Նարեկ Կիրակոսյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
Այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատված ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը, որպես ծառայության տնօրենի տեղակալ, անմիջական պատասխանատու է եղել ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության ու համակարգման համար։ Սանամյանի պաշտոնական գործունեության վերաբերյալ բաց աղբյուրներից հասանելի տեղեկությունները բացառապես առնչվում են սահմաների պահպանության գործընթացներին։ Մասնավորապես, այս տարվա սեպտեմբերի 18-ին նա մասնակցել է ԱԱԾ սահմանապահ զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցած …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 8 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 10 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 11 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 11 hours ago
Related coverage

Ազգայնականի և ազգայնամոլի կեղծ նույնականացումը
Noyan Tapan TV / 8 hours ago

Ընդդիմությունը կարող էր փոխել իրավիճակը, բայց գնաց իշխանությանը սպասարկելու ճանապարհով
Noyan Tapan TV / 8 hours ago

Ալիևի ուղերձը հայերին․ հնազանդվեք, հակառակ դեպքում ավելի վատ է լինելու
Noyan Tapan TV / 8 hours ago

Vladimir Zelensky: The ceasefire announcement was news for me
Aravot / 8 hours ago