ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվող վերականգնման աշխատանքների ընթացքում աշխատակիցները հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող երեք քարե բեկորներ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է հանրային գործիչ, Vector News-ի հիմնադիր Արթուր Միրզոյանը։Ըստ պատմական աղբյուրների՝ Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցին ներկայիս «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի դիմաց էր։ Այն ավերվել է խորհրդային տարիներին՝ 1937–1938 թվականներին։ Դեռ 2026 թվականի ամռանը նույն վայրում արդեն իսկ հայտնաբերվել էին հին շինությունների տարրեր և այլ հնագիտական նյութեր։ Նույն հատվածում ընթացիկ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև մարդկային մնացորդներ և տապանաքարերի բեկորներ։ Միրզոյանի խոսքով՝ այս փուլում համապատասխան պետական և քաղաքային կառույցների հետ խորհրդակցություններ են ընթանում։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հայտնաբերված քարե բեկորները նախատեսվում է տեղափոխել Թբիլիսիի գործող հայկական եկեղեցիներից մեկի բակ։ Գտածոն առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ Ռուսթավելի պողոտայում ընթացող լայնածավալ վերականգնման աշխատանքներն ընդգրկում են քաղաքի պատմականորեն ամենահարուստ հատվածներից մեկը։ «Այս տարի առանձին հասարակական հետաքրքրություն առաջացրին նաև Ռուսթավելի պողոտայում գտնվող պատմական Մելիք-Ազարյանցի տան վերականգնման աշխատանքները։ Շենքի ստորգետնյա հատվածների բացահայտումը լայն արձագանք ստացավ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում՝ նոր հետաքրքրություն առաջացնելով հին Թբիլիսիի պատմական ժառանգության նկատմամբ»,- նշել է Միրզոյանը։Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հարուստ պատմական շերտեր են պահպանվել ժամանակակից Ռուսթավելի պողոտայի տակ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել
Հայտնագործությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հարուստ պատմական շերտեր են պահպանվել ժամանակակից Ռուսթավելի պողոտայի տակ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը և թե որտեղ է հանդիպել Շրյոդերին
Sputnik Armenia / 25 minutes ago

Около 9 домов полностью разрушены в результате атаки БПЛА ВСУ на жилмассив в ЛНР
Sputnik Armenia / 26 minutes ago

Арсен Захарян впервые в сезоне вошел в стартовый состав "Реал Сосьедад"
Sputnik Armenia / 43 minutes ago

В Армении поженились адвокаты архиепископа Баграта Галстаняна. Видео с венчания
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Ազատազրկված ադրբեջանցու իրավունքները պետք է պահպանվեն, ինչպես Բաքվում հայերինը
Public Radio of Armenia / 1 hour ago

Վարդանյանը թե պատերազմի դաշտում է ցույց տվել իր նվիրվածությունը, թե քաղաքական պայքարի ժամանակ
Yerkir / 2 hours ago

ՄԻՊ-ը կարևորում է աղջիկ երեխաների հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը
168 Jham / 2 hours ago

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
1in.am / 2 hours ago