Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը, ազատվելով Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր պաշտոնից, նշանակվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ։ Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր։ Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Եփրեմյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ուսումնառության է կոչվել Իտալիայում։ Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Հմայակյանը, ազատվելով Արմավիրի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է նշանակվել Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։ Արժանապատիվ Տ. Սամուել քահանա Սարգսյանը ծառայության է կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում։ Արժանապատիվ Տ. Գյուտ քահանա Գալստյանը ծառայության է նշանակվել Արմավիրի թեմում։ Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Բաղդասարյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ… The post Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ appeared first on Ազգ.

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Քանի որ խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է և չքնելու մոտիվացիան պակասել է. Փաշինյան
Azg / 34 minutes ago

Եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ այս զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու. Փաշինյան
Azg / 42 minutes ago

Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Azg / 52 minutes ago

Միգրացիայի ծառայությունը հերքել է կենսաչափական տվյալները մասնավոր օպերատորին փոխանցելու մասին տեղեկությունները
Azg / 2 hours ago
Related coverage

Ամերիկացի հյուրերի հանդիպումը Կաթողիկոսի հետ ազդանշան էր Փաշինյանին․ Ռոբերտ Ամստերդամ
News.am / 30 minutes ago

Sir Edward Leigh: Armenian governments have never before persecuted the church or tried to establish control over it
Aravot / 3 hours ago

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է եկեղեցու վերաբերյալ «զեկույցը»
Sputnik Armenia / 5 hours ago

Վեհարանի դուռը ջարդելու էիք ուղարկել «ձեր հոգևորականներին», պիտակ կպցրեցիք, հիմա քնքշորեն պահում եք
Hraparak / 7 hours ago