Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, որոնք կարող են ազդարարել ԵՄ վերջին խոշոր սոցիալիստական կառավարության անկումը և քաղաքական առաջնագծից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայի գլխավոր քննադատներից մեկի հեռացումը, գրում է Politico-ն։ Սանչեսի դիրքերն առանց այդ էլ թուլացել էին նրա ղեկավարած Սոցիալիստական կուսակցությանը ցնցած կոռուպցիոն գործերի պատճառով։ Ամռանը նա նոր հարված ստացավ, երբ բուռն քննադատության արժանացավ Հյուսիսային Աֆրիկայի իսպանական էքսկլավ Սեուտայում շարունակվող միգրացիոն ճգնաժամի կառավարման համար։ Սակայն բնակարանների անմատչելիության սուր խնդիրը, որն Իսպանիայում ընտրողների մտահոգությունների ցանկի առաջին հորիզոնականում է և համազգային բողոքի ակցիաների պատճառ է դարձել, վերջապես դրդել է Սանչեսին արտահերթ ընտրություններ նշանակել։ Ըստ ամենայնի, նա փորձում է նախընտրական պայքարի կենտրոնում բերել այն թեման, որը, նրա կարծիքով, կարող է աշխատել իր օգտին, ասվում է հրապարակման մեջ։ Ուրբաթ պատգամավորները մերժել էին բնակարանային ճգնաժամին արձագանքելուն ուղղված երկու օրինագիծ։ Ճգնաժամի դեմ երկրով մեկ խոշոր բողոքի ակցիաներ են սկսվել անցած շաբաթվանից՝ 87-ամյա Մարիկարմեն Աբասկալին Մադրիդի բնակարանից վտարելու պատճառով, որտեղ նա բնակվում էր 1956 թվականից։ Թեև Սանչեսը քաղաքական ճգնաժամերից վերականգնվելու վարպետի համբավ է ձեռք բերել, վերջին ճգնաժամն իր օգտին օգտագործելու համար նա լուրջ դժվարությունների առջև է կանգնած։ Հարցումները վկայում են, որ երկիրը քվեարկությամբ կարող է ընտրել կենտրոնամետ աջ «Ժողովրդական կուսակցության» (PP) գլխավորած կառավարություն։ Ներկայում կուսակցությանն աջակցում է ընտրողների 34%-ը, մինչդեռ Սոցիալիստական կուսակցությանը՝ 26%-ը։ Ըստ POLITICO-ի հարցումների (Poll of Polls)՝ PP-ն, ամենայն հավանականությամբ, կգործակցի ծայրահեղ աջ «Վոքս» (Vox) կուսակցության հետ, որը, կանխատեսումների համաձայն, կարող է ստանալ 18% ձայն։ Ընտրություններ նշանակելու մասին հայտարարության ժամանակ Սանչեսը նախազգուշացրել է ծայրահեղ աջ ուժերի աճի վտանգի մասին։ «Դուք՝ Իսպանիայի ժողովուրդը, պետք է որոշեք, թե ինչ դեր եք ցանկանում ունենալ այս դարաշրջանում, և ինչ դեր եք ցանկանում, որ Իսպանիան ունենա»,- ասել է նա ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Դուք պետք է որոշեք՝ միանալ ծայրահեղ աջ ալիքին, որը, որտեղ էլ իշխի, հետընթաց է առաջ բերում, թե՞ ցանկանում եք, որ Իսպանիան շարունակի մնալ բացության, սոցիալական արդարության և բնապահպանական պատասխանատվության ամրոց»,- հավելել է նա։ Թեև նրա ժողովրդականությունը երկրի ներսում նվազել է, վերջին մեկ տարվա ընթացքում Սանչեսն ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերել միջազգային ասպարեզում՝ որպես արևմտյան առաջնորդներից մեկը, որն ամենակտրուկ կերպով քննադատել է և՛ Թրամփին, և՛ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Գազայի և Իրանի շուրջ հակամարտությունների հետ կապված։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, որոնք կարող են ազդարարել ԵՄ վերջին խոշոր սոցիալիստական կառավարության անկումը և քաղաքական առաջնագծից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայի գլխավոր քննադատներից մեկի հեռացումը, գրում է Politico-ն։ Սանչեսի դիրքերն առանց այդ էլ թուլացել էին նրա ղեկավարած Սոցիալիստական կուսակցությանը ցնցած կոռուպցիոն գործերի պատճառով։ Ամռանը նա նոր …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
Factor.am / 13 minutes ago

Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքը կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին
Factor.am / 14 minutes ago

Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան
Factor.am / 18 minutes ago

Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
Factor.am / 28 minutes ago
Related coverage

Սիրտը կկանգնի. Ոստիկանները շրջափակեցին քաղաքացուն
Hraparak / 3 minutes ago

«Ջան-ջան»-ով ուզում են գույքս քանդեն, նեղվել են, գիշերն էլ մտածել են՝ ինչ վատություն անենք
24TV / 24News / 5 minutes ago

Ձեզ շատ դուր կգան մեր ուրբաթ օրերը, հաջորդ թեման Հրազդանի կիրճն է.Սուրեն Գրիգորյանը՝ ընդդիմությանը
168 Jham / 5 minutes ago

Դատական ակտում ասում է՝ չքանդել, թաղապետն ասում է՝ չեմ կարդացել, քանդե՛ք. փաստաբան
168 Jham / 7 minutes ago