ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ։ ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ով է նորանշանակ պաշտոնյան։ Արամայիս Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի հունիսի 20-ին Արտաշատում։ 2008-2012 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով «Մաքսային գործ» մասնագիտությամբ բակալավրի աստիճան, իսկ 2012-2014 թվականներին նույն բուհում ստացել է մագիստրոսի աստիճան՝ «Հարկային վարչարարություն» մասնագիտությամբ։ Գրիգորյանի աշխատանքային գործունեությունը սկսվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ում, որտեղ 2013-2016 թվականներին աշխատել է որպես բիզնես վարկերի վերլուծաբան։ 2017-2018 թվականներին աշխատել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես վեբ բովանդակության ստեղծող և աշխատարանների ղեկավար։ 2018-2019 թվականներին Գրիգորյանը զբաղեցրել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2019-2021 թվականներին աշխատել է «DISQO» ընկերությունում՝ որպես տվյալների վերլուծաբան, իսկ 2021-2022 թվականներին՝ «Sololearn»-ում՝ որպես անալիտիկ ինժեներ։ 2022-2023 թվականներին նա աշխատել է Բեռլինում գործող «Alpas AI» ընկերությունում՝ որպես անալիտիկ ինժեներ, իսկ 2023-2026 թվականներին նույն քաղաքում աշխատել է «Enpal» ընկերությունում՝ կրկին որպես անալիտիկ ինժեներ։ Գրիգորյանը մասնագիտացած է տվյալների վերլուծության, տվյալների ինժեներիայի և տվյալների մոդելավորման ոլորտներում։ Մասնագիտական փորձ ունի SQL և Python ծրագրավորման լեզուների, տվյալների մոդելավորման, ETL/ELT գործընթացների և տվյալների վերլուծական ենթակառուցվածքների ոլորտներում։ Աշխատել է նաև Snowflake, BigQuery, PostgreSQL, dbt, Airflow, Docker, Tableau և Looker տեխնոլոգիաների հետ։ Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներին։ Ընտանեկան կարգավիճակով՝ ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։ Անի Վարդանյան
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ո՞վ է նախարարի նորանշանակ տեղակալ Արամայիս Գրիգորյանը
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՔԿ Կառավարության ներկայացուցիչ են ուղարկում. ով է կարգապահական հանձնաժողովի նոր անդամը
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

ՄԻՊ-ն անդրադարձել է դպրոցներում աշակերտներին բռնության ենթարկելու դեպքերին
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ
ArmLur / Zhoghovurd / 47 minutes ago

Փաշինյանը որոշել է փոխել Սևանի իշխանությունը․ ՔՊ-ի թեկնածուն հայտնի է.
ArmLur / Zhoghovurd / 58 minutes ago
Related coverage

Մարզպետ ունենք, իշխանություն ունենք, ճանապարհը 7 ամիս քանդած է. լարված իրավիճակ Վանանդում
News.am / 10 minutes ago

Պահանջում ենք Քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. Ֆիննախն էլ է սառն ու անտարբեր. Կարագոզյան
Pastinfo / 11 minutes ago

Կիբերհանցագործությունից տուժած քաղաքացիները ակցիա են իրականացնում Կառավարության առջև
Yerkir / 14 minutes ago

Այն ժամանակ Հայաստանը թելադրողն էր, իսկ այսօր՝ լսողը։ Սա է իրական տարբերությունը, որը պետք է օր առաջ հետ փոխվի. Միքայել Գրիգորյան
Aravot / 17 minutes ago