ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ Մայր Աթոռը հայտնում է․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը, ազատվելով Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր պաշտոնից, նշանակվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ։ Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր։ Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Եփրեմյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ուսումնառության է կոչվել Իտալիայում։ Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Հմայակյանը, ազատվելով Արմավիրի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է նշանակվել Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։ Արժանապատիվ Տ. Սամուել քահանա Սարգսյանը ծառայության է կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում։ Արժանապատիվ Տ. Գյուտ քահանա Գալստյանը ծառայության է նշանակվել Արմավիրի թեմում։ Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Բաղդասարյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում»։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Եկեղեցականների նոր նշանակումներ և ազատումներ՝ Վեհափառի հայրապետական տնօրինությամբ
Հաղորդագրություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Երևանում բեռնատար «Գազել»-ը բшխվել է ծառին․ բժիշկներին չի հաջողվել փրկել վարորդի կյանքը
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Եվրամիությունը ռուսաստանցիների համար վիզային կանոնների խստացում է պատրաստում
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

Հռոմի պապը հայտնել է, որ առաջիկա օրերին կենթարկվի թոքում հայտնաբերված հանգույցի հեռացման վիրահատության
ArmLur / Zhoghovurd / 52 minutes ago

Դմիտրիևը կոչ է արել Մասկի ընկերությանը սկսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև թունելի կառուցումը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Վեհափառ Հայրապետին պատգամով բացուած յայտարարուեցաւ Դպրեվանքի 2026-2027 կրթական-ուսումնական տարեշրջանը
Aravot / 34 minutes ago

Փաստաբաններ Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանն այսօր ամուսնացել են քավորը Բագրատ Սրբազանն է
5TV Armenia / 46 minutes ago

Փաշինյանը տարիներ շարունակ կենակցել է առանց եկեղեցական պսակի, Վեհափա'ռը կարող է նրան պիղծ անվանել
5TV Armenia / 1 hour ago

Լեւոն ԺԴ. Պապը յայտարարեց, թէ մօտ օրէն վիրահատութեան պիտի ենթարկուի
Aravot / 2 hours ago