ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Արբեջանցի զինծառայողի՝ ՀՀ տարածք անցնելու և միայն Շաքիի բնակչուհու հետ տեղի ունեցած միջադեպից հետո հայտնաբերվելու հանգամանքը պետք է դիտարկել որպես պետական գերատեսչությունների և ուժային կառույցների հանցավոր անգործություն։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։Պատգամավորի խոսքով՝ Շաքիի բնակչուհին ստիպված է եղել ինքնուրույն պաշտպանել իրեն և երեխաներին, մինչդեռ քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության առաջնային գործառույթներից է։ Գրիգորյանը հիշեցրեց նաև 2023 թվականին Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցի զինծառայողների դեպքը՝ ընդգծելով, որ նրանցից մեկին նույնպես հայտնաբերել էին քաղաքացիները։ Ընդդիմադիր պատգամավորը հարց բարձրաձայնեց նաև այն մասին, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողին հաջողվել հատել սահմանը և արդյոք համապատասխան հատվածն անհրաժեշտ կահավորում ու վերահսկողություն ունեցել է։«Հենց հերթը հասնում է իրենց հայտարարությունների փաստացի թեստավորմանը, տապալվում են այդ թեստում, այդ քննության մեջ»,- շարունակեց Գրիգորյանը։Գրիգորյանի պնդմամբ՝ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել էր զինծառայողի՝ Հայաստանի տարածք անցնելու մասին, սակայն նրան երկու օր շարունակ չէին կարողացել գտնել։ Պատգամավորը ենթադրում է, որ որոնողական աշխատանքներում ամբողջ ներուժը չի ներգրավվել՝ միջադեպի շուրջ մեծ աղմուկ չստեղծելու նպատակով։Նա քննադատեց նաև տեղի բնակչության հետ հաղորդակցության կազմակերպումը՝ այն որակելով ռազմավարական հաղորդակցության «տոտալ տապալում»։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։ Նա կալանավորվել է 2 ամսով։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Շաքիի դեպքը պետք է արձանագրել որպես ուժային կառույցների հանցավոր անգործություն. պատգամավոր
Գրիգորյանի խոսքով` երբ հերթը հասնում է իշխանությունների հայտարարությունների փաստացի թեստավորմանը, տապալվում են։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Армянский боксер Акоп Шарбатян завоевал золото чемпионата Европы U17
Sputnik Armenia / 17 minutes ago

Հակոբ Շարբաթյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն
Sputnik Armenia / 40 minutes ago

Уже 135 сотрудников "Росатома" возвращены в Иран на АЭС "Бушер" — Лихачев
Sputnik Armenia / 44 minutes ago

Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում իր առաջին գնդակն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
Sputnik Armenia / 57 minutes ago
Related coverage

Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան
168 Jham / 15 minutes ago

Անիի կռիվը՝ մոլորված պետությունում
5TV Armenia / 31 minutes ago

ՔՊ վերնախավը Փաշինյանի հետ հուզական ինտելեկտի մասին դասընթացի է մասնակցել. Օրը մեկ տողով 11.10.2026
News.am / 31 minutes ago

ԲՏԱ փոխնախարը մասնակցել է Աստանայում կայացած համաժողովի մրցանակաբաշխությանը
24TV / 24News / 32 minutes ago