Արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ ինստագրամում, ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի Կեմերովո քաղաքում բնակվող բլոգեր Միլենա Պետրոսյանի հայազգի ամուսնու՝ Թաթուլ Պետրոսյանի մահվան դեպքը։ Դեպքը լայն արձագանք է ստացել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում․ օգտատերերը քննադատական տեսանյութեր են հրապարակում՝ անդրադառնալով զույգի ընտանեկան հարաբերություններին և մահվան հանգամանքների վերաբերյալ տարածվող հայտարարություններին։ Միլենա Պետրոսյանը, որը ազգությամբ ռուս է , սակայն վերցրել է ամուսնու ազգանունը, սոցիալական ցանցերում հաճախ էր հրապարակում ամուսնու հետ տեսանյութեր՝ ներկայացնելով իրենց հարաբերությունները որպես երջանիկ և սիրառատ։ Տեսանյութերում երևում էին նաև Թաթուլի՝ կնոջը նվիրած մեծ ծաղկեփնջերն ու թանկարժեք նվերները։ Իրավիճակն ավելի մեծ արձագանք է ստացել Թաթուլի քրոջ՝ Նարինեի հայտարարությունից հետո։ Նա պնդել է, որ եղբոր ամուսնական կյանքում խնդիրներ են եղել, և մեղադրել է Միլենա Պետրոսյանին՝ պնդելով, որ վերջինս դավաճանել է եղբորը նրա մտերիմ ընկերոջ հետ, որը ևս ըստ տեղեկությունների կրկին հայազգի է։ Քույրը նաև նշել է, որ եղբոր հետ վերջին զրույցի ընթացքում նրան խորհուրդ է տվել բաժանվել կնոջից և ապրել հանուն երեխաների։ Նարինեն հայտնել է, որ պատրաստվում է մեկնել Կեմերովո և խոսել եղբոր մահվան հանգամանքների մասին։ Նա նաև հայտարարել է, որ իր համոզմամբ՝ եղբոր մահվան համար պատասխանատու անձինք պետք է պատասխան տան։ Միլենա Պետրոսյանն իր հերթին արձագանքել է քննադատություններին՝ նշելով, որ մարդիկ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել իրենց ընտանիքում փակ դռների հետևում, և լսել են միայն մի կողմի տեսակետը։ «Թույլ տվեք ապրել այս ցավը, ինձ ժամանակ է պետք։ Ես մայր եմ ու միայնակ եմ մնացել իմ երկու երեխաների հետ, ես նրանց պետք եմ։ Հիմա ինձ պետք է ուժեղ լինել»,- գրել է նա։ Այսպիսով, Թաթուլ Պետրոսյանի մահվան դեպքը շարունակում է քննարկվել սոցիալական ցանցերում։ Մահվան հանգամանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ այս հրապարակումներում չեն ներկայացվել։ Սոնա Գրիգորյան
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ո՞վ էր Թաթուլ Պետրոսյանը, և ի՞նչ է տեղի ունեցել իրականում․ համացանցը չի հանդարտվում նրա մաhից հետո
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հասցեին գրառում կատարելու համար կալանավորված կնոջ գործը դատարանում է
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Ի՞նչ ունեցվածք ունի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

Վրաստանում տղամարդ է ձերբակալվել՝ օտարերկրացուն 700 հազար դոլարով ուրան վաճառելու փորձի համար
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago
Related coverage

ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 14 minutes ago

Փաշինյանը, Պուտինը, Ալիևը Թուրքմենստան են մեկնում
168 Jham / 16 minutes ago

Վրաստանի Formula TV-ն տուգանվել է լրատվական հաղորդումներում հաղորդավարների կողմից անձնական կարծիքների և գնահատականների արտահայտման համար
Aravot / 19 minutes ago

Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները
Sputnik Armenia / 22 minutes ago