ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում առկա չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի բնակիչներ Լ.Ա.-ն, Կ.Մ.-ն և Հ.Մ.-ն, ձեռքի հորատման գործիքների միջոցով, ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ: Դեպքի վայրում խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա հայտնաբերվել և առգրավվել են հագուստներ, տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր, պարկերով լցված հանքաքարեր: Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ քննիչի միջնորդությունների հիման վրա` հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Կ.Մ.-ի, Հ.Մ.-ի և Լ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը): Նրանցից մեկը կալանավորվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
3 անձ Ծավ գյուղում ապօրինի հանք են շահագործել․ ինչ է բացահայտնել ՔԿ-ն
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ են կառուցելու Շինարարներ փողոցում ապամոնտաժվող շինությունների փոխարեն
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

Ի՞նչ են կառուցելու Շինարարներ փողոցում ապամոնտաժվող շինությունների փոխարեն
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

«Որ որոշել են քանդել, թող քանդեն». Շինարարներ փողոցում իրավիճակը չի հանդարտվում
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Որ որոշել են քանդել, թող քանդեն». Շինարարներ փողոցում իրավիճակը չի հանդարտվում
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago
Related coverage

Իրանը հայտարարել է, որ հզորացնելու իր օդային պաշտպանությունը
168 Jham / 9 minutes ago

Բեյջի թելի ստանդարտը ո՞րն է, որ այդ գներով են բեյջի թել գնել. Մեկ անձից են գնում արել
168 Jham / 10 minutes ago

Լարված վիճակ՝ Շինարարների փողոցում․ քանդում են կրպակները․ #ՈւՂԻՂ
ABC Media / 12 minutes ago

Երևանի ավագանու անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
Aravot / 12 minutes ago