Զինվորական դատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի և դրան կից 2.56 հա հողամասի օտարման գործընթացում առերևույթ խախտումներ է հայտնաբերել։ Ըստ Դատախազության՝ 2004-ին համալիրը առանց սահմանված կարգով գնահատման վաճառվել է 500 հազար դոլարով, իսկ 2.56 հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերվել առանց պատշաճ իրավական հիմքի։ Պետական շահերի պաշտպանության հայցը դատարանն ընդունել է վարույթ։ Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Քասախի կիրճ հանգստի գոտում գտնվող` «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի և դրան կից 2,56 հա հողամասի օտարման գործընթացի իրավաչափությունը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ, առանց սահմանված կարգով իրականացված գույքի գնահատման՝ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 18-ի թիվ 337-Ա որոշմամբ, թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող հանգստի գոտու շենքերն ու շինություններն ուղղակի վաճառքի եղանակով օտարել ֆիզիկական անձին՝ վաճառքի գինը սահմանելով 500 հազար ԱՄՆ դոլար։ Մինչդեռ, նույն գույքը դեռևս 1997 թվականին գնահատվել է 500 հազար ԱՄՆ դոլար, որից հետո համալիրն ընդլայնվել, կառուցապատվել և բարեկարգվել է։ Դեռ ավելին, օտարումից շուրջ մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 26-ի անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով, նույն գույքի լիկվիդացիոն արժեքը սահմանվել է 700 հազար ԱՄՆ դոլար։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ առանց իրավական և պայմանագրային հիմքի ֆիզիկական անձի անվամբ գրանցվել է 2,56 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը, որը հետագայում հիմք է հանդիսացել 115 միլիոն 814 հազար 400 դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերջինիս կողմից անհատույց սեփականության իրավունքի ձեռքբերման համար: Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ: Զինվորական դատախազության կողմից պետության շահերի պաշտպանության հայց է ներկայացվել դատարան, որն ընդունվել է վարույթ»։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
Զինվորական դատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի և դրան կից 2.56 հա հողամասի օտարման գործընթացում առերևույթ խախտումներ է հայտնաբերել։ Ըստ Դատախազության՝ 2004-ին համալիրը առանց սահմանված կարգով գնահատման վաճառվել է 500 հազար դոլարով, իսկ 2.56 հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերվել առանց պատշաճ իրավական հիմքի։ Պետական շահերի պաշտպանության հայցը դատարանն ընդունել է վարույթ։ Դատախազության …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 11 minutes ago

Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
Factor.am / 25 minutes ago

Քանդում են Շինարարների փողոցի ապօրինի շինությունները. ՈՒՂԻՂ
Factor.am / 39 minutes ago

Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
Factor.am / 48 minutes ago
Related coverage

Լույս չի լինելու
168 Jham / 1 hour ago

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները
1in.am / 2 hours ago

Հայաստանը ԵՄ անդամ կդառնա՞․ Փաշինյանը նշել է պայմանները.Բողոքի ցույցեր Բաքվում. alphanewsroom
Alpha News / 4 hours ago

ՈւՂԻՂ․ Պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստ է հրավիրվել
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago