Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Քասախի կիրճ հանգստի գոտում գտնվող` «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի և դրան կից 2,56 հա հողամասի օտարման գործընթացի իրավաչափությունը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ, առանց սահմանված կարգով իրականացված գույքի գնահատման՝ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 18-ի թիվ 337-Ա որոշմամբ, թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող հանգստի գոտու շենքերն ու շինություններն ուղղակի վաճառքի եղանակով օտարել ֆիզիկական անձին՝ վաճառքի գինը սահմանելով 500 հազար ԱՄՆ դոլար։ Մինչդեռ, նույն գույքը դեռևս 1997 թվականին գնահատվել է 500 հազար ԱՄՆ դոլար, որից հետո համալիրն ընդլայնվել, կառուցապատվել և բարեկարգվել է։ Դեռ ավելին, օտարումից շուրջ մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 26-ի անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով, նույն գույքի լիկվիդացիոն արժեքը սահմանվել է 700 հազար ԱՄՆ դոլար։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ առանց իրավական և պայմանագրային հիմքի ֆիզիկական անձի անվամբ գրանցվել է 2,56 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը, որը հետագայում հիմք է հանդիսացել 115 միլիոն 814 հազար 400 դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերջինիս կողմից անհատույց սեփականության իրավունքի ձեռքբերման համար: Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ: Զինվորական դատախազության կողմից պետության շահերի պաշտպանության հայց է ներկայացվել դատարան, որն ընդունվել է վարույթ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Դատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago

Իրանը և Թուրքմենստանը տրանսպորտային նախագծեր են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

Ջիբութիի ափերի մոտ զոհվել է առնվազն 109 միգրանտ․ ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago

Նեպալում հանկարծակի հզոր հեղեղը քշել է տներ ու կամուրջներ
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago
Related coverage

Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում 3-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը
168 Jham / 7 hours ago

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 8 hours ago

Ադրբեջանցի մտավորականներն անգամ խոստովանում են՝ ադրբեջանցի ազգի չգոյությունը
Noyan Tapan TV / 8 hours ago

Գանձասարը հայկական կառույց է․ պատմական փաստերը հերքում են ադրբեջանական պնդումները
Noyan Tapan TV / 8 hours ago