ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Պետական գերատեսչությունները պետք է զբաղվեն հայկական բանջարեղենի և մրգերի որակով, այլ ոչ թե փորձեն թաքցնել խնդիրները հանուն սեփական իմիջի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։Նրա խոսքով՝ հայկական գյուղմթերքի որակի հարցը տարիներ շարունակ քաղաքականացվել է։ Երբ ռուսական կողմն առաջին անգամ դժգոհություններ հայտնեց Հայաստանից մատակարարվող մրգերի և բանջարեղենի վերաբերյալ, իշխանությունները խոսեցին քաղաքական ենթատեքստի մասին, իսկ ընդդիմությունը սահմանափակումները կապեց արտաքին քաղաքականության սխալների հետ։Ի հաստատումն իր խոսքերի՝ փորձագետը հղում արեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներին։ Նրա խոսքով՝ փորձագետներն ու հասարակական կազմակերպությունները բազմիցս պահանջել են հետազոտությունների արդյունքները, սակայն երկար ժամանակ չեն կարողացել ստանալ դրանք։Հաշվետվության հրապարակումից հետո, Պիպոյանի պնդմամբ, իրավիճակը չի փոխվել․ գերատեսչության պաշտոնական հայտարարություններում ստուգումների արդյունքներն այլ կերպ էին ներկայացվում։ Փորձագետը նման տեղեկատվությունն անվանում է ոչ հավաստի՝ նշելով, որ քաղաքացիների մեծ մասն ինքնուրույն չեն համադրի պաշտոնյաների հայտարարությունները հաշվետվության տվյալների հետ։«Դիխլոֆոսի» հետքերով. որքանո՞վ են անվտանգ շուկայում վաճառվող միրգն ու բանջարեղենըԸստ Պիպոյանի՝ խնդիրը բնակչությանը տեղեկացնելու հարցում պետական կառույցների մոտեցումն է։ Նրա խոսքով՝ երբ խոսքն առողջության համար ռիսկերի մասին է, գերատեսչություններն առաջին հերթին պետք է հայտնեն հնարավոր վտանգի մասին, այլ ոչ թե փորձեն փրկել իրենց վարկանիշը։ Սակայն մթերքի և ջրի որակի հետ կապված իրավիճակը հակառակն է ցույց տալիս։Փորձագետը, որպես օրինակ, նշում է վերջերս Երևանում գրանցված դեպքը, երբ խանութի աշխատակիցը մրգերի վրա միջատասպան նյութ էր փչել։Հիշեցնենք` ավելի վաղ հրապարակվել էր ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2024 թվականի հաշվետվությունը։ Գերատեսչությունը հետազոտել է բուսական ծագման արտադրանքի 179 նմուշ՝ մնացորդային նյութերի առկայության, և ևս 19 նմուշ՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների պարունակության վերաբերյալ։Ստուգվել են խնձորը, դեղձը, ելակը, սալորը, խաղողը, կարտոֆիլը, լոլիկը, վարունգը, պղպեղը, սմբուկը, ձմերուկը, սեխը և եգիպտացորենը։ Նիտրատներ են հայտնաբերվել սեխի, ձմերուկի և կարտոֆիլի նմուշներում։ Լոռու մարզի եգիպտացորենի նմուշներից մեկում ԳՄՕ–ի պարունակությունը կազմել է 5,2%։ Պեստիցիդների պարունակությամբ առավելագույն շեղումներ գրանցվել են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի արտադրանքերում։Դրա հետ մեկտեղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում հայտարարել են, որ խուճապի հիմքեր չկան, իսկ հետազոտված նմուշներում արգելված պեստիցիդներ չեն հայտնաբերվել։Հայկական արտադրանքի որակի և անվտանգության հետ կապված խնդիրներն ավելի վաղ պատճառ էին դարձել Ռուսաստան դրա մատակարարումների սահմանափակումների համար։ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումները ներդրել էր փուլ առ փուլ․ մայիսի 22-ից՝ ծաղիկների, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչու և ելակի, հունիսի 2-ից՝ կորիզավոր մշակաբույսերի և թարմ խաղողի, հունիսի 3-ից՝ սերմային մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի նկատմամբ։ Հունիսի 12-ից սահմանափակումները տարածվել էին ամբողջ կարանտինային արտադրանքի վրա։Բացի այդ, հունիսի 2-ից կասեցվել էր Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը, իսկ հուլիսի 27-ից սահմանափակվել էր կաթնամթերքի ներմուծումը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Խնդիրը չի կարելի թաքցնել և քաղաքականացնել․ Պիպոյանը՝ Հայաստանում մթերքի որակի մասին
Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ հայկական բանջարեղենի և մրգերի որակի հետ կապված խնդիրներն իրական են, և ժամանակն է, որ իշխանությունները զբաղվեն ոչ թե դրանք քաղաքականացնելով, այլ համակարգային լուծումներ գտնելով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / 21 hours ago

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / 21 hours ago

Заявления Пашиняна ограничивают независимость судьи по делу Царукяна - политолог
Sputnik Armenia / 21 hours ago
В Анталье микроавтобус врезался в скалу: среди пострадавших – 6 россиян
Sputnik Armenia / 21 hours ago
Related coverage

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է․ Ermenihaber
ABC Media / 21 hours ago
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / 21 hours ago

#ՀԻՄԱ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԴՐԱՆՑ ԴԵՄ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ
24TV / 24News / 21 hours ago

«Անկլավ/էքսկլավ չի լինի, փոխանակում կլինի». Երևանի և Բաքվի միջև նոր համաձայնությո՞ւն
Azatutyun / 21 hours ago