Հնագետները Պերուի հյուսիսում գտնվող հնագույն Չան-Չան քաղաքում հայտնաբերել են գրեթե անձեռնմխելի թաղման հարթակ, որը մոտ 600 տարի մնացել էր կնքված։ Դրանում հայտնաբերվել են 38 մարդու աճյուններ և բազմաթիվ թաղման առարկաներ, որոնք կապված են Չիմու պետության էլիտայի հետ։ Գտածոն արվել է պարիսպներով շրջապատված Utzh An համալիրում, որը նախկինում Մեծ Չիմուի պալատն էր, հետազոտական և վերականգնման աշխատանքների ընթացքում։ Թաղման հարթակը ներառում է կենտրոնական խուց և երկու կողային սենյակ։ Կենտրոնական խցում, ուր տանում է սանդուղքը, հնագետները հայտնաբերել են մեկ մարդու աճյուն, ինչպես նաև մետաղից և խեցիներից պատրաստված առարկաներ։ Ընդհանուր առմամբ հարթակի տարածքում հայտնաբերվել են 38 մարդու աճյուններ։ Թաղման առարկաների թվում են ոսկուց և պղնձից պատրաստված իրեր, զարդեր, ուլունքներ, զենքեր և այլ արտեֆակտներ։ Դրանց պահպանված լինելը հատկապես կարևոր է գիտնականների համար, քանի որ Չան-Չանում նախկինում հայտնաբերված ազնվականության թաղման հարթակների մեծ մասը թալանված էր։ The Art Newspaper-ի տվյալներով, հնագետները քաղաքում հայտնաբերել են մոտ ինը նմանատիպ էլիտար հարթակ, սակայն բոլորն էլ ենթարկվել են թալանի։ Թաղումներից մեկն առանձնանում է գանգի անսովոր վիճակով․ այն ծածկված է կարմիր պիգմենտով, ենթադրաբար՝ կինաբարով՝ հանքանյութ, որը Կենտրոնական Անդերում օգտագործվում էր ծիսակարգերում, թաղման դիմակներում և մարմիններին քսելու համար։ Որոշ աճյունների վրա նկատվում են վերաթաղման նշաններ և բացակայող ոսկորներ։ Հնագետները նշում են, որ տարածաշրջանին բնորոշ էր մահացածների պաշտամունքը, այդ թվում՝ նախնիների աճյունների պահպանումն ու օգտագործումը ծիսական պրակտիկաներում։ Չան-Չանը Չիմու պետության մայրաքաղաքն էր, որը գոյություն է ունեցել մոտավորապես 900 թվականից մինչև XV դարի վերջը։ Ծաղկման շրջանում քաղաքը ժամանակակից Պերուի հյուսիսային ափի քաղաքակրթության խոշորագույն կենտրոնն էր, իսկ դրա բարդ ջրանցքային համակարգը հնարավորություն էր տալիս պահպանել կյանքը աշխարհի ամենաչոր շրջաններից մեկում։ Մոտ 1470 թվականին Չան-Չանը նվաճվել է ինկերի կողմից։ Նոր գտածոյի առանձնահատուկ արժեքն այն է, որ առարկաներն ու աճյունները պահպանվել են անմիջապես թաղման վայրում։ Սա հետազոտողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել ոչ միայն արտեֆակտները, այլև դրանց դասավորությունը, թաղված մարդկանց միջև կապերը և Չիմուի էլիտայի ներկայացուցիչների հուղարկավորությանը ուղեկցած ծեսերը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պերուում հայտնաբերել են Չիմուի էլիտայի թաղման համալիր, որին կողոպտիչները 600 տարի չէին դիպել
Մանրմասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
ArmLur / Zhoghovurd / 30 minutes ago

Նոր անձնագրերի ու ID քարտերի գումարները կհավաքվեն արտաբյուջետային հաշվին․ ՆԳ-ի նախագիծը. ArmLur.am
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago

Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ երթևեկությունը կսահմանափակվի
ArmLur / Zhoghovurd / 45 minutes ago

Եվրոպական միության հետ մեր հարաբերություններն աննախադեպ խորն ու սերտ են. Միրզոյան
ArmLur / Zhoghovurd / 50 minutes ago
Related coverage

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
ABC Media / 30 minutes ago

ՆԱՏՕ-ն նախատեսում է իր արևելյան սահմանների երկայնքով լայնածավալ պաշտպանական գոտի ստեղծել՝ ԱԹՍ-ներով և ցամաքային ռոբոտացված համակարգերով հագեցած
Aravot / 31 minutes ago

Կիևում հրթիռային հարվածներից 3 մարդ է զոհվել, Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 490 ԱԹՍ
168 Jham / 31 minutes ago

Երբ Փաշինյանը ասում է կկզացնեմ, ոչ մեկ չի արձագանքում, սա մեկ անձի խնդիր է. Խաչատրյան
News.am / 31 minutes ago