ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ գտնվող հայկական երկաթուղու 2 հատվածները (Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման) վերականգնելու թեմային:2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծեց նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։Նա հստակեցրել է, որ այդ որոշումը ՌԴ–ում ընդունվել է երկրի նախագահի մակարդակով դեռևս հունվարին, և հիմա սպասում են, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան։«Բայց ես կարծում եմ, որ առաջիկայում պետք է անցկացվեն շատ կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այդ հարցը», - հավելել է Օվերչուկը:Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:Փետրվարին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Ավելի ուշ նա չբացառեց, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան։Երկաթուղու կոնցեսիայի համար 400 մլն վճարելու թեման դեռ բանավոր մակարդակում է․ Փաշինյան
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՌԴ–ն սպասում է ՀՀ–ի պատասխանին. Օվերչուկը` երկաթուղու 2 հատվածները վերականգնելու մասին
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ առաջիկայում պետք է անցկացվեն շատ կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այդ հարցը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ԵՄ–ն ի՞նչ պայմաններով ինտեգրման նոր մեխանիզմների հասանելիություն կտա ՀՀ–ին. Կոսի պատասխանը
Sputnik Armenia / 1 hour ago

Դժվար կլինի Իրանին համոզել, որ TRIPP–ը որևէ վտանգ չի պարունակում. Արամ Շահնազարյան
Sputnik Armenia / 1 hour ago

Не исключаем российского варианта - премьер Армении о выборе технологии для новой АЭС
Sputnik Armenia / 1 hour ago

Փաշինյանը չի բացառում ատոմակայանի կառուցման համար ռուսական տարբերակի ընտրությունը
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառով
168 Jham / 11 minutes ago

Թուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկել
168 Jham / 19 minutes ago

Калугин: Ереван пытается переложить ответственность за вывод базы в Гюмри на РФ
Aravot / 21 minutes ago

Վլադիմիր Հակոբյանի ճեպազրույցն #ուղիղ
Pastinfo / 27 minutes ago