ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ զինված ուժերը Նիկոլաևում խոցել են «RX-Name» տվյալների կենտրոնը, որը Ուկրաինայի զինված ուժերի համար տվյալների մշակում և կայքերի պահպանում էր ապահովում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։«Այսօր կեսօրին Նիկոլաև քաղաքում անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով խոցվել է «RX-Name» տվյալների կենտրոնը, որը Ուկրաինայի զինված ուժերի համար ապահովում էր տվյալների մշակում և կայքերի պահպանում», -ասվում է հաղորդագրության մեջ:Բացի այդ, Ռուսաստանի զինված ուժերը խոցել են Օդեսա նավահանգիստ ռազմական գույք տեղափոխող բեռնանավ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։