ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր այցելել է Չելյաբինսկի մարզի «Չեբարկուլի» զորավարժարան, որտեղ հետևել է «Կենտրոն-2026» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների փուլին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:«Կենտրոն-2026» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը` ՀԱՊԿ շրջանակում կազմակերպված «Փոխգործակցություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժություններին զուգակցված:ՌԴ նախագահը շփվել է տարբեր երկրների ռազմական կցորդների հետ և ծանոթացել ռազմական տեխնիկայի և սարքավորումների նմուշներին: Բացի այդ, նա զեկույցներ է լսել զորավարժությունների ընթացքի մասին։Ինչպես հայտարարել է Պուտինը, «Կենտրոն 2026» և «Փոխգործակցություն 2026» զորավարժությունների գլխավոր նպատակը արտաքին սպառնալիքներին դիմագրավելու կարողությունների մշակումն է:ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ «Կենտրոն-2026» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը պլանային է և կապված չէ երկրի սահմանների մոտ առկա մարտահրավերների հետ։«Ո՛չ, դրանք պլանային զորավարժություններ են», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ներկայիս զորավարժությունները կապված են այն մարտահրավերների հետ, որոնք առաջանում են երկրի սահմանների մոտ:«Չեբարկուլի» զորավարժարանում զինանձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 6 հազարը։ Ներգրավված է ավելի քան 600 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, տարբեր մոդիֆիկացիաների ԱԹՍ-ներ և ռոբոտացված համակարգեր։«Կենտրոն-2026» զորավարժությունն անցկացվում է երկու փուլով։ Ընդհանուր առմամբ ներգրավված է ավելի քան 47 հազար մարդ, ավելի քան 2 հազար միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 90 ինքնաթիռ, 77 մարտական և ապահովման նավ։ՀԱՊԿ երկրների զորակազմերը Ռուսաստան են ժամանել զորավարժությունների համար