ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում կենցաղային վեճն ավարտվել է կրակոցով․ 54-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրան կրակելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 1-ի կեսգիշերից հետո Այնթապ գյուղում երկու ընկերների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում նրանք հարվածներ են հասցրել միմյանց։Դրանից հետո Այնթապի 54-ամյա բնակիչը գնացել է Նոր Կյուրին՝ վեճը շարունակելու։Ոստիկանության վարկածով՝ այնտեղ 49-ամյա տղամարդը ապօրինի պահվող հրացանով կրակել է նրա վրա։Երևանում կրակոցներ են հնչել. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր էՈստիանությունը հավելել է, որ 49-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։Իրավապահները դեռ որոնում են հրացանը, որով, ըստ նախնական տվյալների, կատարվել է կրակոցը։Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, նախաքննությունը շարունակվում է։