ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Neuralink կորպորացիայի թոփ մենեջեր Շիվոն Զիլիսը հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկից բաժանվելու մասին, որի հետ նա ունի չորս երեխա։Զիլիսը նշել է, որ սիրում է Մասկին «կյանքից էլ շատ» և «հավերժորեն երախտապարտ» է իրենց երեխաների համար։ Նա հավելել է, որ կկարոտի ամուսնուն և հույս ունի, որ իրենք կմնան լավ ընկերներ և ծնողներ։Ինչպես նշում է Daily Mail-ը, զույգի բաժանումից հետո պարզ չէ, թե արդյոք Զիլիսը կպահպանի իր պաշտոնները Neuralink-ում և Մասկի մյուս ընկերություններում։Հայտնի է դարձել Իլոն Մասկի ևս մեկ որդու մասինԱնցյալ մարտին Զիլիսը հայտարարել էր, որ Մասկից ևս մեկ որդի է ունեցել։Զիլիսը Մասկի հետ ծանոթացել է OpenAI-ի միջոցով 2016 թվականին, որտեղ նա աշխատել է որպես կամավոր խորհրդատու։ Նա միացել է տնօրենների խորհրդին 2020 թվականին։Ընդհանուր առմամբ, Մասկն ունի 14 երեխա 4 կանանցից։