ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Թեհրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր նոր ռմբակոծություններին, որոնք կարող են ավելի մասշտաբային լինել, քան նախորդները: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Իրանի կառավարության պաշտոնյային։Նրա զրուցակիցը խոստովանել է, որ ԱՄՆ պատժամիջոցները և ծովային շրջափակումը լրջորեն բարդացնում են Իրանի տնտեսական վիճակը, սակայն երկիրը հարմարվում է այս իրողություններին։Bloomberg-ը նշում է, որ Հորմուզի նեղուցի փակումը մնում է Իրանի ճնշման ամենակարևոր լծակը։Թրամփը հայտարարել է, որ մերժել է Հորմուզի նեղուցը բացելու առաջարկըՇրջափակումը սկսվելուց ի վեր Իրանն առևտրի մի մասը վերաուղղորդել է ցամաքային սահմաններով և Կասպից ծովով, սակայն գործակալությունը նշում է, որ այդ երթուղիների թողունակությունը բավարար չէ Պարսից ծոցում սահմանափակումները լիովին փոխհատուցելու համար։Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը շարունակում է ընդլայնել Թեհրանի դեմ պատժամիջոցները. հոկտեմբերի 1-ին դրանք ներառել են Իրանի խոշորագույն ավտոարտադրողներին և մի քանի երկաթուղային ընկերություններ։