ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Եվրոպայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը՝ ներկայացնելով EDHEC կլիմայի ինստիտուտի հետազոտողների գնահատականը։Ըստ Ազիզիանի` Կլիմայական հիմնական վտանգների թվում են եղանակային ծայրահեղ երևույթները, ջրհեղեղներն ու ծովի մակարդակի բարձրացումը։ Հետազոտողները գնահատականը ստացել են՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի տարածական տվյալների բազայի նկատմամբ կիրառելով կլիմայական ռիսկերի քանակական գնահատման մեթոդաբանություն։Ազիզյանի փոխանցմամբ՝ կլիմայի փոփոխությունը վտանգում է ոչ միայն հայտնի պատմական կենտրոններն ու ափամերձ հուշարձանները։ Բարձր խոնավությունը նպաստում է բորբոսի առաջացմանը, ջերմաստիճանի տատանումներն արագացնում են նյութերի քայքայումը, իսկ ծայրահեղ շոգը, հրդեհները, ջրհեղեղներն ու սողանքները սպառնում են նաև եկեղեցիներին, գրադարաններին, թանգարաններին և դրանցում պահվող արվեստի գործերին։«Արցախ» միությունը ՀՀ իշխանությունից պահանջում է վերանայել Բաքվին խրախուսող անգործությունըԽնդիրը, Ազիզյանի խոսքով, չի սահմանափակվում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտներով։ Ազիզյանի ներկայացրած տվյալներով՝ ԱՄՆ-ում արվեստի թանգարանների ղեկավարների 35%-ը հայտնել է, որ իրենց հաստատություններն արդեն վնասներ են կրել կլիմայական ազդեցություններից, իսկ կեսը մշակել է նման վտանգներին արձագանքելու հատուկ ծրագրեր։Նա նկատել է, որ Ֆրանսիայում Լուվրը շուրջ 250 հազար արվեստի գործ է տեղափոխում Լիևենի պահպանության կենտրոն՝ ի թիվս այլ նպատակների նվազեցնելով նաև հավաքածուները ջրհեղեղներից պաշտպանելու ռիսկերը։Կլիմայական փոփոխությունները կարող են ազդել նաև արվեստի գործերի ստեղծման համար օգտագործվող նյութերի վրա։ Օրինակ՝ իտալական Դոլոմիտների Վալ-դի-Ֆիեմմե հովտի եղևնիները, որոնց փայտն ավանդաբար օգտագործվել է Ստրադիվարիուսի ջութակների պատրաստման համար, տուժում են ջերմաստիճանի բարձրացումից և վնասատուների տարածումից։ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում Հայաստանին վերաբերող 2 օր է ավելացելՀետազոտության հեղինակների գնահատմամբ՝ մշակութային ժառանգության դեպքում կլիմայական վնասի գինը միայն ֆինանսական չէ․ պատմական արժեքների մի մասի կորուստը կարող է անդառնալի լինել։Հենց այդ պատճառով կլիմայի փոփոխության հետևանքները նրանք դիտարկում են նաև որպես մշակութային ժառանգության պահպանության խնդիր։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Եվրոպայում ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության օբյեկտների 43%-ը կլիմայական բարձր ռիսկի տակ է. Ազիզյան
Ֆրանսիայում Լուվրը շուրջ 250 հազար արվեստի գործ է տեղափոխում Լիևենի պահպանության կենտրոն՝ հավաքածուները ջրհեղեղներից պաշտպանելու համար։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ԵՄ–ն ի՞նչ պայմաններով ինտեգրման նոր մեխանիզմների հասանելիություն կտա ՀՀ–ին. Կոսի պատասխանը
Sputnik Armenia / 8 hours ago

Դժվար կլինի Իրանին համոզել, որ TRIPP–ը որևէ վտանգ չի պարունակում. Արամ Շահնազարյան
Sputnik Armenia / 8 hours ago

Не исключаем российского варианта - премьер Армении о выборе технологии для новой АЭС
Sputnik Armenia / 8 hours ago

Փաշինյանը չի բացառում ատոմակայանի կառուցման համար ռուսական տարբերակի ընտրությունը
Sputnik Armenia / 8 hours ago
Related coverage

Սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար Հ1-ի տնօրենն ու տեղակալը նկատողություն են ստացել
Hetq / 8 hours ago

Հ1-ի տնօրենն ու փոխտնօրենը նկատողություն են ստացել պատերազմի տարելիցին տոնական համերգ հեռարձակելու համար
A1plus / 11 hours ago

Հ1-ի տնօրենն ու փոխտնօրենը նկատողություն են ստացել պատերազմի տարելիցին տոնական համերգ հեռարձակելու համար
Azatutyun / 12 hours ago

«Թուրքերի թելադրածը», «պուպուի պես գրողները», «ֆեյքը». Ռուբինյան-Կարապետյանը շարադրություն կտեսնենք
Azatutyun / 12 hours ago