ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Կալիֆոռնիայում անտառային հրդեհը ընդգրկել է մոտ 300 հեկտար։ Այս մասին հայտնում է նահանգի արտակարգ իրավիճակների ծառայությունը:Ըստ տեղեկությունների` հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի շրջանում:Տեղական իշխանությունները հրաման են տվել տարհանել հարակից մի քանի տարածքների բնակչությանը։Հրդեհի առաջացման պատճառը դեռևս անհայտ է:Փրկարարները աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ՝ օգտագործելով ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ուժեր: