ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները դարեր շարունակ իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի պատմության, մշակույթի և հասարակական կյանքի ձևավորման գործում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով։Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է ապահովելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, այդ թվում՝ ազգային ինքնության, մայրենի լեզվի, մշակույթի, ավանդույթների և կրոնական առանձնահատկությունների պահպանման ու զարգացման իրավունքը։Փաշինյանի խոսքով` բազմազանության հանդեպ հարգանքը, հավասար հնարավորությունների ապահովումը, փոխադարձ վստահությունն ու հանդուրժողականությունը ժողովրդավարական հասարակության կարևոր հենասյուներից են։ «Մենք շարունակելու ենք նպաստել այնպիսի հասարակության ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ազատորեն պահպանելու և զարգացնելու իր ազգային ու մշակութային ինքնությունը՝ միաժամանակ լիարժեքորեն մասնակցելով Հայաստանի Հանրապետության ապագայի կերտմանը։ Թող մեր երկրի բազմազանությունը շարունակի ծառայել որպես փոխադարձ հարգանքի, համերաշխության և միասնականության ամուր հիմք»,–նշել է վարչապետը։Փաշինյանը օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մաղթել է խաղաղություն, բարեկեցություն, հաջողություն և նոր ձեռքբերումներ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
ՀՀ վարչապետը օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մաղթել է խաղաղություն, բարեկեցություն, հաջողություն և նոր ձեռքբերումներ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Երևանի ավագանին ընդունեց պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը
Sputnik Armenia / 12 minutes ago

"Просим дать время": торговцы в ереванском районе вновь протестуют против сноса ларьков
Sputnik Armenia / 24 minutes ago

Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է նախաձեռնել Ստավրոպոլի երկրամասի և Մոսկվայի վրա
Sputnik Armenia / 37 minutes ago

В ближайшее время нужно сосредоточиться на подписании мирного договора с Баку – Пашинян
Sputnik Armenia / 40 minutes ago
Related coverage

Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի
24TV / 24News / 5 minutes ago

Տո ստի՞, հեսա կթքեմ վրեդ. Պատգամավորը՝ թաղապետին
Panorama / 5 minutes ago

Հայաստանը և միջազգային քրեական դատարանը՝ երեք կրակի արանքում
Aravot / 5 minutes ago

Armenia and the International Criminal Court: Caught Between Three Fires
Aravot / 6 minutes ago