ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Կիևի էսկալացիային պատասխանելը Ռուսաստանի շահերին հասնելու առայժմ միակ եղանակն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Վալդայ» միջազգային ակումբի 23-րդ ամենամյա նիստի լիագումար նստաշրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ մարտական գործողությունների էսկալացիան և պատժամիջոցները նոր բան չեն, դրանք կիրառվել են բազմաթիվ հակամարտություններում, սակայն դրանք երբեք միակողմանի չեն լինում։ ՌԴ առաջնորդը նախազգուշացրել էր, որ մի կողմի սադրիչ քայլերին հետևում է մյուս կողմի պատասխանը, պարույրն ավելի ու ավելի է ոլորվում, իսկ կործանարար հետևանքներն աճում են։Նա նշել է, որ քանի դեռ խաղաղ կարգավորումն անհնար է, Ռուսաստանը «կռվելու է ամբողջ թափով»։«Ի՞նչ ասաց Պուտինը․ մենք խաղաղություն ենք ուզում, և մեզ համար նախընտրելի է դրան հասնել խաղաղ միջոցներով։ Բայց քանի դեռ դա անհնար է, մենք կռվելու ենք և կռվելու ենք ամբողջ թափով»,-ասել է Պեսկովը։Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է պայքարել անգամ ԴԺՀ տարածքի 0,01%-ի համար։«Թեկուզ կես տոկոս, թեկուզ մեկ հարյուրերորդական տոկոս։ Դա Ռուսաստանի Դաշնություն է։ Այստեղ քննարկելու ոչինչ չկա»,-ասել է Պեսկովը։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ տվյալ պահին ԴԺՀ տարածքի ընդամենը 11%-ն է վերահսկվում Ուկրաինայի կողմից՝ նշելով, որ ռուսական զորքերը հանրապետության ողջ տարածքը կազատագրեն ավելի շուտ, քան ակնկալում են Ուկրաինան և Եվրոպան։Նա նաև հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ սկսել Ուկրաինայում կարգավորման շուրջ և ավարտել դրանք որքան հնարավոր է շուտ, բայց ռուս ժողովրդի համար ընդունելի պայմաններով։