ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. «Flydubai»-ի չվերթի հետ կապված միջադեպը անփութորեն ծրագրված էր Իրանին կամ տարածաշրջանի այլ երկրներին մեղադրելու համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ ուղևորվող «Flydubai»-ի ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել և որոշ ժամանակ անց արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավիաընկերությունն ավելի ուշ հաստատել էր, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ օդաչուներից մեկը վիրավորել է մյուսին և ցանկացել է ավիավթար կազմակերպել։Հիշեցնենք՝ Իսրայելի իշխանությունները կատարվածն անվանել էին ահաբեկչության փորձ։ ԱՄԷ գլխավոր դատախազությունը, որը վարում է միջադեպի քննությունը, նույնպես հայտարարել էր, որ նախնական եզրակացությունները ահաբեկչական ակտի իրականացման փորձ են ցույց տալիս։ Գլխավոր դատախազությունում հստակեցրել էին, որ երկրորդ օդաչուն վթարային կացինով հարձակվել է ինքնաթիռի հրամանատարի վրա և փորձել է իր ձեռքը վերցնել ինքնաթիռի կառավարումը։