ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնին, այսօր վեհարանում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, որը Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, կաթողիկոսին հանդիպելուց առաջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագին։Նորին Սրբությունը ողջունեց հյուրի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ այն նկատելով պատեհ առիթ՝ ի մոտո ճանաչելու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիրը, հայ ժողովրդին ու նրա հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունը։ Վեհափառ հայրապետը գոհունակություն հայտնեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում տիկին Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի առնչությամբ։Նշվում է, որ տիկին Ուայթ-Քեյնն էլ շնորհակալություն է հայտնել Նորին սրբությանը ջերմ ընդունելության համար և ներկայացրել Սուրբ պատարագից ստացած իր տպավորությունները` ընդգծելով սրբազան արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Հյուրը երախտագիտությամբ անդրադարձել է նաև Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը, որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն։Հիշեցնենք, որ «Աղոթքի նախաճաշը» Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն մեր երկրում անցկացվեց անցյալ տարի՝ նոյեմբերի 14-15-ը, այս տարի հոկտեմբերի 2-3-ին է։ Անցյալ տարի ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ էին արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին:Հավելենք, որ «Աղոթքի նախաճաշի» ավանդույթը սկսվել է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:Աղոթքի նախաճաշն ամերիկյան քաղաքականության գործիք է․ Ամստերդամը` Փաշինյանին աջակցելու մասին
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Աղոթքի նախաճաշին եկած Սպիտակ տան հավատքի հարցերով ավագ խորհրդականը հանդիպել է վեհափառին
Տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, որը Փաշինյանի հետ մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր աթոռում հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսին, որին չի ընդունում ՀՀ վարչապետը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Եվրոպան կարող է Կիևին դրդել Ռուսաստանի և ԱՄՆ–ի գործարքի դեմ գործողությունների ․ ՌԴ ԱԳՆ
Sputnik Armenia / 17 minutes ago

ՔՊ–ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը․ Մանուկյան
Sputnik Armenia / 34 minutes ago

Кинули на $14,5 млн: защита Царукяна выложила видео разговора с иранцами по громкому делу
Sputnik Armenia / 42 minutes ago

Ախպոր պես եմ ընդունել. Գագիկ Ծառուկյանի և իրանցիների զրույցը հափշտակված փողերի մասին
Sputnik Armenia / 53 minutes ago



