Եմենի կառավարությունը հայտարարել է Իրանի կողմից աջակցություն ստացող հուսիսների դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը , այս մասին հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Եմենի նախագահական խորհրդի նախագահ Ռաշադ ալ-Ալիմին։ Ալ-Ալիմին նշել է, որ գործողությունների նպատակն է վերադարձնել հուսիների վերահսկողության տակ մնացած տարածքները և վերականգնել պետական իշխանությունը ամբողջ երկրում։ Նա հայտարարել է, որ լարվածության թուլացման բոլոր միջոցները սպառվել են։ Եմենի առաջնորդը հրամայել է զինված ուժերին և անվտանգության կառույցներին սկսել ռազմական առաջադրանքների կատարումը՝ համաձայն հաստատված պլանի։ Reuters-ի տվյալներով ՝ Սաուդյան Արաբիան, ենթադրաբար, կգլխավորի օդային գործողությունները, մինչդեռ Եմենի կառավարական ուժերը կանցկացնեն ցամաքային մարտեր։ Միացյալ Նահանգները հետախուզական աջակցություն է ցուցաբերում Ռիադին։ Միևնույն ժամանակ, հուսիները պնդում են, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Արամկո» նավթային ընկերության օբյեկտների վրա Ռիադում և Խուրայս շրջանում: Սաուդյան Արաբիան դեռևս չի հաստատել այս պնդումը: Վերջին շաբաթներին հուսիները ամրապնդել են իրենց դիրքերը ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցում և առաջխաղացել Թաիզի մոտակայքում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Եմենի կառավարությունը հայտարարել է հուսիսների դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին
Եմենի կառավարությունը հայտարարել է Իրանի կողմից աջակցություն ստացող հուսիսների դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը ,… The post Եմենի կառավարությունը հայտարարել է հուսիսների դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին appeared first on Ազգ.

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Ձեր ամեն ասած նախադասություն քթներիցդ հանելու եմ, այո, հենց սպառնալիք ա. Փաշինյան
Azg / 6 hours ago

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյանը ցանկն է ներկայացրել
Azg / 9 hours ago

ԵԽԽՎ-ն փաստացի արձանագրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ կատարված ապօրնությունը
Azg / 12 hours ago

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխան. ուղիղ
Azg / 13 hours ago
Related coverage

55%-ը աջակցում է դպրոցականների բողոքներին, բայց մեծամասնությունը ցանկանում է դրանց դադարեցումը․ հարցում Ֆրանսիայում
168 Jham / 6 hours ago

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել
168 Jham / 6 hours ago

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի
168 Jham / 6 hours ago

Հայտնի են Թուրքիայի ամենաերջանիկ քաղաքները
168 Jham / 6 hours ago