ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հայտնել են, որ երեկ վիրահատությունից հետո այցելել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անիին։ Նրանց խոսքով՝ Անիի վիճակը կայուն է, իսկ բուժանձնակազմը հոգատար է։ «Շփվեցինք նաև քաջ մոր խիզախ զավակների հետ․ պինդ էին, անհամբերությամբ սպասում էին մայրիկի հետ հանդիպմանը։ Վստահ ենք՝ Անին հնարավորինս շուտ կապաքինվի»,- նշել են հանձնաժողովի անդամները։ Հիշեցնենք՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է։ Մուսաևը հոկտեմբերի 1-ին է հայտնաբերվել, ցուցմունք չի տվել, չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի տարածք անցել։ Մուսաևը, ըստ ադրբեջանական աղբյուրների, սեպտեմբերի 26-ին անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը: Ըստ Հայաստանի ԱԱԾ-ի՝ Ադրբեջանն այդ մասին հայկական կողմին հայտնել է սեպտեմբերի 29-ին։ Հայկական գերատեսչությունը, մինչդեռ, տեղեկությունը հանրայնացրեց հոկտեմբերի 1-ին, երբ լուրեր տարածվեցին Հայաստանի տարածք ադրբեջանցու ներթափանցման մասին։ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում։ Ըստ տարածված տեղեկությունների՝ գիշերել է գյուղի տներից մեկում՝ օգտվելով տանտերերի բացակայությունից։ Հոկտեմբերի 1-ին էլ կրակել է գյուղի բնակչուհու վրա։ Վիրավորում ստացած կինը երեք անչափահաս երեխաների մայր է։ 12 և 15 տարեկան նրա երեխաները նույնպես բուժօգնության են դիմել․ 12-ամյա երեխայի մոտ արձանագրվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, 15-ամյա երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը և նրա երեխաներին
ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հայտնել են, որ երեկ վիրահատությունից հետո այցելել են Անիին։ Նրանց խոսքով՝ Անիի վիճակը կայուն է, իսկ բուժանձնակազմը հոգատար է։ «Շփվեցինք նաև քաջ մոր խիզախ զավակների հետ․ պինդ էին, անհամբերությամբ սպասում էին մայրիկի հետ հանդիպմանը։ Վստահ ենք՝ Անին հնարավորինս շուտ կապաքինվի»,- նշել են հանձնաժողովի անդամները։ Հիշեցնենք՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Factor.am / 18 minutes ago

Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 31 minutes ago

Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
Factor.am / 34 minutes ago

Հերիք ա, 50 հազար դրամանոց «կռիլոյի» պատճառով բոլորս տուգանվում ենք․ Ավինյան
Factor.am / 46 minutes ago
Related coverage

ՈւՂԻՂ․ ԱԺ-ում արտահերթ նիստ է․ ինչ հրատապ հարցեր են քննարկում
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք ի՞նչ կարող ենք անել․ Փաշինյան
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago

Ազգային ժողովում արտահերթ նիստ է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
A1plus / 8 minutes ago

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր | ասուլիս. ՈՒՂԻՂ
Aravot / 9 minutes ago