ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ երկրի զարգացման ուղղությունը փոխելու որոշումը դրական հետևանքներ չի ունենա։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար ամենավատ սցենարը կարող է լինել «նոր Ուկրաինա» դառնալը։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման ուղղությունը։ Վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նրա վերածվելն է նոր Ուկրաինայի»,- ասել է Մեդվեդևը Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում։