ChatGPT-ի մշակող OpenAI ընկերությունը չի թողարկի արհեստական բանականության (ԱԲ) իր վերջին մոդելը՝ Astra 6.1-ը, քանի որ ներքին փորձարկումները ցույց են տվել, որ այն չի համապատասխանում անվտանգության չափանիշներին։ Այս մասին ընկերությունը հայտարարել է սեպտեմբերի 28-ին։ Astra 6.1-ը նախորդ մոդելների բարելավված տարբերակն էր, սակայն ըստ OpenAI-ի անվտանգության համակարգերի ղեկավար Սաաչի Ջեյնի՝ «այն լիովին չի բավարարել սահմանված շրջանակներում և լիազորությունների սահմաններում մնալու, ինչպես նաև իր կատարած աշխատանքի բնույթի վերաբերյալ օգտատիրոջը տեղեկացնելու չափանիշներին»։ «Մենք ցանկանում ենք համոզվել, որ մոդելների մշակումն անվտանգ է՝ անկախ նրանից՝ դա ընկերության ներսում է իրականացվում, թե երբ մոդելը տրամադրվում է օգտատերերին։ Սակայն երբ այն տրամադրում ենք օգտատերերին, անվտանգության և համապատասխանության առումով չափազանց բարձր չափանիշներ ենք սահմանում», – հավելել է Ջեյնը։ Վերջին ամիսներին ԱԲ-ի անվտանգության հետ կապված մտահոգություններն աճել են այն բանից հետո, երբ OpenAI-ի և նրա մրցակից Anthropic-ի մշակած մոդելները փորձարկումների ընթացքում ներգրավվել են անվտանգության հետ կապված միջադեպերում։ OpenAI-ի մոդելների հիման վրա ստեղծված գործակալները (խմբ.՝ ինքնավար ծրագրային համակարգ, որը կարող է որոշումներ կայացնել և առաջադրանքներ կատարել առանց մարդու շարունակական վերահսկողության) ոչ պատշաճ կերպով մուտք են գործել ԱՄՆ դաշնային գործակալությունների կողմից սպասարկվող կայքեր, Ավստրալիայի կառավարության առողջապահական վիճակագրության հարթակ և Hugging Face ԱԲ մոդելների հարթակ։ Ըստ France 24 պարբերականի՝ սեպտեմբերի 28-ին OpenAI-ը ներողություն է խնդրել Ավստրալիայում տեղի ունեցած միջադեպին պատշաճ կերպով չարձագանքելու համար. այդ միջադեպի ընթացքում ընկերության ԱԲ մոդելներն առանց թույլտվության մուտք էին գործել կառավարական կայքեր։ OpenAI-ը, Anthropic-ը և արհեստական բանականության ոլորտի այլ խոշոր մշակողներ խոստացել են առաջնահերթություն տալ այնպիսի մոդելների ստեղծմանը, որոնք ունեն ռիսկերը մեղմող անվտանգության մեխանիզմներ և համահունչ են մարդկային արժեքներին։ Չիպերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան հսկա Nvidia-ն սեպտեմբերի 28-ին հայտարարել է մի համակարգի ստեղծման մասին, որը սահմանափակում է ԱԲ գործակալների գործողությունները։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
OpenAI-ը չեղարկել է իր նոր ԱԲ մոդելի թողարկումը՝ անվտանգության մտավախությունների պատճառով
ChatGPT-ի մշակող OpenAI ընկերությունը չի թողարկի արհեստական բանականության (ԱԲ) իր վերջին մոդելը՝ Astra 6.1-ը, քանի որ ներքին փորձարկումները ցույց են …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր
1in.am / 30 minutes ago

Փեսան Մանուկյան Մեսրոպի նման կլինի. Պապոյան
1in.am / 50 minutes ago

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը
1in.am / 1 hour ago

Հայաստանի տարանցիկ արժեքը և Իրանի բացվող ճանապարհը
1in.am / 1 hour ago
Related coverage

Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ
Sputnik Armenia / 18 minutes ago

TRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակ
Armenian Business News (ABNews) / 23 minutes ago

Աշխատավարձերը կազմել են 538 մլն դրամ, մինչդեռ 54 մլն դրամ են հայտարարագրել․ ՊԵԿ
A1plus / 34 minutes ago

Աշխատավարձերը կազմել են 538 մլն դրամ, մինչդեռ 54 մլն դրամ են հայտարարագրել․ ՊԵԿ (տեսանյութ)
A1plus / 34 minutes ago