You are using an outdated browser. Please upgrade your browser. Նախագահական նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը: Ինչպես տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմից, արարողությանը ներկա են գտնվել նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Առաջինը երդման տեքստն ընթերցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»: Այնուհետև երդվել են Կառավարության մյուս բոլոր անդամները: Երդման արարողության ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է վարչապետին և Կառավարության անդամներին ու նշել. «Մեծարգո՛ վարչապետ, Կառավարության հարգելի՛ անդամներ, Շնորհավորում եմ ձեզ պետական կառավարման այս կարևոր և պատասխանատու առաքելությունն ստանձնելու կապակցությամբ։ Այսօր տրված երդումը բարձր պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների առջև։ Այն հավատարմության խոստում է պետականությանը, Սահմանադրությանը և օրենքներին: Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն։ Ձեր աշխատանքի ամենակարևոր չափանիշն արդյունքն է՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը, մարդկանց կյանքի բարելավումը և պետության ամրապնդումը։ Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Դրանց հաղթահարումը պահանջում է հետևողականություն, տոկունություն և ամենօրյա նվիրում։ Կարևոր է յուրաքանչյուր խնդրի մեջ տեսնել լուծման հնարավորությունը, համարձակորեն փնտրել նոր ճանապարհներ և նոր գաղափարներ։ Աշխարհը և մեր տարածաշրջանն արագ փոխվում են։ Այս իրողությունը Հայաստանից և բոլորիցս պահանջում է նոր մտածողություն, նախաձեռնություն և ապագան կանխատեսելու կարողություն։ Արդիական մոտեցումների, նոր հնարավորությունների և ուղիների որոնումը մեր երկրի առաջընթացի կարևոր պայմաններից է։ Ձեր գործունեության հիմքում թող միշտ լինեն Սահմանադրությունն ու օրենքը, պետական շահի գերակայությունը և մարդու նկատմամբ պատասխանատվությունը։ Պետական պաշտոնը, ի վերջո, ծառայություն է պետությանը և քաղաքացուն։ Վստահ եմ, որ ձեր փորձն ու գիտելիքը, ձեր աշխատանքն ու նվիրումը կծառայեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու ամրապնդմանը։ Մաղթում եմ ձեզ ուժ, հաստատակամություն և հաջողություն այս պատասխանատու առաքելության մեջ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը
Նախագահական նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը: Ինչպես տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմից, …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Աշխատող Հայաստանը. տնտեսական առաջընթացից դեպի ուժեղ պետություն
1in.am / 10 hours ago

Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ եւ հուզական ինտելեկտ» դասընթացին․ Փաշինյան
1in.am / 10 hours ago

Ընդդիմության ճգնաժամը՝ պետության խնդիր
1in.am / 11 hours ago

Երևանում «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը մահացել է
1in.am / 11 hours ago
Related coverage

Ազգայնականի և ազգայնամոլի կեղծ նույնականացումը
Noyan Tapan TV / 8 hours ago

Ընդդիմությունը կարող էր փոխել իրավիճակը, բայց գնաց իշխանությանը սպասարկելու ճանապարհով
Noyan Tapan TV / 8 hours ago

Ալիևի ուղերձը հայերին․ հնազանդվեք, հակառակ դեպքում ավելի վատ է լինելու
Noyan Tapan TV / 8 hours ago

Vladimir Zelensky: The ceasefire announcement was news for me
Aravot / 8 hours ago