Showing in English.
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
"Putin's Way" and the Old Deadlock in the South Caucasus
«Պուտինի ուղին» և Հարավային Կովկասի հին փակուղին
In the South Caucasus, roads also create a system of political influence.
Հարավային Կովկասում ճանապարհները նաև քաղաքական ազդեցության համակարգ են ստեղծում։
They determine which direction trade moves, from whom...
Դրանցով որոշվում է, թե որ ուղղությամբ է շարժվում առևտուրը, ումից …

You are using an outdated browser. Please upgrade your browser.
You are using an outdated browser. Please upgrade your browser.
In the South Caucasus, roads also create a system of political influence. They determine the direction of trade, who the economies depend on, and who gets the opportunity to have a long-term presence in the region. In Russia, the discussion of new roads in the South Caucasus has recently become significantly more active. The idea of restoring railway and road connections through Abkhazia to Georgia and Armenia, which is presented as the “Putin Road,” is being promoted in particular. This interest has a clear political reason. The road map of the region is changing, and Russia’s former central role in new projects is no longer guaranteed. Moscow is trying to return to the center of the process and maintain its political and economic influence through communications.
Հարավային Կովկասում ճանապարհները նաև քաղաքական ազդեցության համակարգ են ստեղծում։ Դրանցով որոշվում է, թե որ ուղղությամբ է շարժվում առևտուրը, ումից են կախված դառնում տնտեսությունները և ով է ստանում տարածաշրջանում երկարաժամկետ ներկայության հնարավորություն։ Ռուսաստանում վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է Հարավային Կովկասի նոր ճանապարհների շուրջ քննարկումը։ Առանձնապես առաջ է մղվում Աբխազիայի տարածքով դեպի Վրաստան և Հայաստան երկաթուղային ու ավտոմոբիլային կապի վերականգնման գաղափարը, որը ներկայացվում է «Պուտինի ուղի» անվամբ։ Այս հետաքրքրությունն ունի հստակ քաղաքական պատճառ։ Տարածաշրջանի ճանապարհային քարտեզը փոխվում է, իսկ նոր նախագծերում Ռուսաստանի նախկին կենտրոնական դերը այլևս երաշխավորված չէ։ Մոսկվան փորձում է վերադառնալ գործընթացի կենտրոն և հաղորդակցությունների միջոցով պահպանել իր քաղաքական ու տնտեսական ազդեցությունը։
The idea is not new. It is, in fact, an attempt to restore the Soviet-era railway connection to connect Russia to Armenia via Abkhazia and Georgia. The project was presented in Moscow in May by Vladislav Gasumyanov, and by the end of September it had already become a topic of discussion among Russian and Armenian experts in Yerevan. Supporters present the project as a way to unblock the region and create new economic opportunities, but its real significance is much more political. For Russia, it is about maintaining its place in the new communication system of the South Caucasus.
Գաղափարը նոր չէ։ Այն փաստորեն խորհրդային շրջանի երկաթուղային կապի վերականգնման փորձ է՝ Ռուսաստանը Աբխազիայի և Վրաստանի միջոցով Հայաստանին կապելու համար։ Նախագիծը մայիսին Մոսկվայում ներկայացրեց Վլադիսլավ Գասումյանովը, իսկ սեպտեմբերի վերջին այն արդեն դարձավ ռուս և հայ փորձագետների քննարկման թեմա Երևանում։ Կողմնակիցները նախագիծը ներկայացնում են որպես տարածաշրջանի ապաշրջափակման և նոր տնտեսական հնարավորությունների ճանապարհ, սակայն դրա իրական նշանակությունը շատ ավելի քաղաքական է։ Խոսքը Ռուսաստանի համար Հարավային Կովկասի նոր հաղորդակցային համակարգում սեփական տեղը պահպանելու մասին է։
At first glance, the project may seem like just a new communication route from Russia to Armenia through the territory of Abkhazia and Georgia. But Abkhazia itself makes this route extremely difficult to implement in practice. Internationally, Abkhazia is part of Georgia, and Tbilisi considers it occupied by Russia. Therefore, any communication project through the territory of Abkhazia immediately encounters the most sensitive issues for Georgia: territorial integrity, Russia’s military presence, and the unresolved conflict. This is the main political obstacle to the project.
Առաջին հայացքից նախագիծը կարող է թվալ պարզապես նոր հաղորդակցային ուղի՝ Ռուսաստանից Աբխազիայի ու Վրաստանի տարածքով դեպի Հայաստան։ Բայց հենց Աբխազիան այդ երթուղին դարձնում է գործնականում չափազանց դժվար իրագործելի։ Միջազգայնորեն Աբխազիան Վրաստանի մաս է, իսկ Թբիլիսին այն համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված։ Այդ պատճառով Աբխազիայի տարածքով հաղորդակցության ցանկացած ծրագիր անմիջապես բախվում է Վրաստանի համար ամենազգայուն հարցերին՝ տարածքային ամբողջականությանը, Ռուսաստանի ռազմական ներկայությանը և չլուծված հակամարտությանը։ Սա է նախագծի հիմնական քաղաքական խոչընդոտը։
The route proposed by Moscow faces a problem that has not been resolved for three decades. The key issue in the Abkhazian sector is control: who guards the border, whose customs regime operates, and on what legal basis the route passes. Each of these is directly related to Georgia’s sovereignty and territorial integrity.
Մոսկվայի առաջարկած երթուղին բախվում է մի խնդրի, որը երեք տասնամյակ շարունակ լուծում չի ստացել։ Աբխազիայի հատվածում առանցքային հարցը վերահսկողությունն է՝ ով է պահպանում սահմանը, ում մաքսային ռեժիմն է գործում և ինչ իրավական հիմքով է անցնում երթուղին։ Դրանցից յուրաքանչյուրն անմիջապես առնչվում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Georgia’s official approach to this issue has long been known. For Tbilisi, Abkhazia is part of its territory, which is under Russian control. Therefore, any route that passes through Abkhazia is immediately connected with issues of sovereignty, border control, and legal status.
Վրաստանի պաշտոնական մոտեցումն այս հարցում վաղուց հայտնի է։ Թբիլիսիի համար Աբխազիան իր տարածքի մի մասն է, որը գտնվում է ռուսական վերահսկողության տակ։ Այդ պատճառով ցանկացած երթուղի, որն անցնում է Աբխազիայով, անմիջապես կապվում է ինքնիշխանության, սահմանային հսկողության և իրավական կարգավիճակի հարցերի հետ։
This is the main obstacle to the so-called “Putin’s route.” Here, economic interest and technical feasibility are not enough. The route can only operate if Georgia agrees on border control, customs regime, and the status of the Abkhazian sector. Moscow and Tbilisi have not reached an agreement on these issues for decades. Therefore, the project remains an unworkable political idea for now.
Սա այսպես կոչված «Պուտինի ուղու» գլխավոր խոչընդոտն է։ Այստեղ տնտեսական շահն ու տեխնիկական հնարավորությունը բավարար չեն։ Երթուղին կարող է գործել միայն այն դեպքում, երբ Վրաստանը համաձայնի սահմանային վերահսկողության, մաքսային ռեժիմի և Աբխազիայի հատվածի կարգավիճակի շուրջ։ Մոսկվան և Թբիլիսին այս հարցերում տասնամյակներ շարունակ համաձայնության չեն հասել։ Այդ պատճառով նախագիծը առայժմ մնում է անիրագործելի քաղաքական գաղափար։
The idea of resuming the Abkhazian railway is not new. It was also actively discussed during the presidency of Serzh Sargsyan. In 2015, Sergey Lavrov publicly spoke about the restoration of the route, also noting Armenia’s interest. A year later, the then Prime Minister of Abkhazia, Artur Mikvabia, admitted that the economic calculation could be profitable, but Georgia’s position remained the main obstacle. The initiative never reached a practical stage.
Աբխազական երկաթուղու վերագործարկման գաղափարը նոր չէ։ Այն ակտիվորեն քննարկվում էր նաև Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։ 2015-ին Սերգեյ Լավրովը հրապարակայնորեն խոսում էր երթուղու վերականգնման մասին՝ նշելով նաև Հայաստանի հետաքրքրվածությունը։ Մեկ տարի անց Աբխազիայի այն ժամանակվա վարչապետ Արթուր Միկվաբիան ընդունում էր, որ տնտեսական հաշվարկը կարող է շահավետ լինել, սակայն Վրաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ հիմնական արգելքը։ Նախաձեռնությունն այդպես էլ գործնական փուլ չմտավ։
This shows that the essence of the problem has not changed over the years. Economically, the project may be profitable, but its implementation depends on the status of Abkhazia and the consent of Georgia.
Սա ցույց է տալիս, որ տարիների ընթացքում խնդրի էությունը չի փոխվել։ Տնտեսապես նախագիծը կարող է շահավետ լինել, սակայն դրա իրագործումը կախված է Աբխազիայի կարգավիճակից և Վրաստանի համաձայնությունից։
Over the years, the main obstacle has not changed, the region has changed. Today, much broader competition is already forming around communications in the South Caucasus. Turkey and Azerbaijan are developing their routes, European and American involvement is growing, Armenia is promoting the “Crossroads of Peace”, and after the Washington agreements, TRIPP has also given regional ties an American political and investment base.
Տարիների ընթացքում հիմնական խոչընդոտը չի փոխվել, փոխվել է տարածաշրջանը։ Հարավային Կովկասի հաղորդակցությունների շուրջ այսօր արդեն ձևավորվում է շատ ավելի լայն մրցակցություն։ Թուրքիան և Ադրբեջանը զարգացնում են իրենց երթուղիները, աճում է եվրոպական և ամերիկյան ներգրավվածությունը, Հայաստանը առաջ է մղում «Խաղաղության խաչմերուկը», իսկ Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո TRIPP-ը տարածաշրջանային կապերին տվել է նաև ամերիկյան քաղաքական և ներդրումային հենարան։
In these conditions, Moscow’s activation is logical. New roads are changing not only the movement of cargo, but also the distribution of influence in the region. Russia is trying to maintain its place in this restructuring and not lose the role it has long had in the South Caucasus.
Այս պայմաններում Մոսկվայի ակտիվացումը տրամաբանական է։ Նոր ճանապարհները փոխում են ոչ միայն բեռների շարժը, այլև տարածաշրջանում ազդեցության բաշխումը։ Ռուսաստանը փորձում է այդ վերաձևավորման մեջ պահպանել իր տեղը և չկորցնել այն դերակատարությունը, որը երկար ժամանակ ունեցել է Հարավային Կովկասում։
In this region, the railway is not just transportation. Whoever participates in its financing, management and security also gains political influence. This is precisely the issue for Russia. Moscow’s main concern is precisely the loss of influence. The new communication system being formed in the South Caucasus is gradually reducing Russia’s former exclusive role. That is why Moscow is trying to maintain its participation and influence in the future structure of the region through new routes.
Այս տարածաշրջանում երկաթուղին պարզապես տրանսպորտ չէ։ Ով մասնակցում է դրա ֆինանսավորմանը, կառավարմանը և անվտանգության ապահովմանը, ստանում է նաև քաղաքական ազդեցություն։ Ռուսաստանի համար հարցը հենց սա է։ Մոսկվայի հիմնական մտահոգությունը հենց ազդեցության կորուստն է։ Հարավային Կովկասում ձևավորվող նոր հաղորդակցային համակարգը աստիճանաբար նվազեցնում է Ռուսաստանի նախկին բացառիկ դերը։ Այդ պատճառով Մոսկվան փորձում է նոր երթուղիների միջոցով պահպանել իր մասնակցությունն ու ազդեցությունը տարածաշրջանի ապագա կառուցվածքում։
For Armenia, caution in this matter is vital. Georgia is one of our main communication partners. Access to Black Sea ports, a significant part of foreign trade, and important routes to Europe are connected to Georgian territory.
Հայաստանի համար այս հարցում զգուշավորությունը կենսական է։ Վրաստանը մեր հիմնական հաղորդակցային գործընկերներից է․ Սև ծովի նավահանգիստների հասանելիությունը, արտաքին առևտրի զգալի մասը և Եվրոպայի ուղղությամբ կարևոր ճանապարհները կապված են վրացական տարածքի հետ։
Therefore, it is difficult for Armenia to justify joining such an initiative if it is perceived in Tbilisi as an attempt to circumvent Georgia’s position on Abkhazia.
Այդ պատճառով Հայաստանի համար նման նախաձեռնությանը միանալը դժվար է հիմնավորել, եթե այն Թբիլիսիում ընկալվի որպես Աբխազիայի հարցում վրացական դիրքորոշումը շրջանցելու փորձ։
Armenia’s priority is not to increase the number of new routes. It is important to have a safe, predictable, and international law-compliant communication system that deepens regional cooperation and does not create new conflicts with neighbors.
Հայաստանի առաջնահերթությունը նոր երթուղիների թվի ավելացումը չէ։ Կարևոր է ունենալ անվտանգ, կանխատեսելի և միջազգային իրավունքին համապատասխան հաղորդակցային համակարգ, որը խորացնում է տարածաշրջանային համագործակցությունը և չի ստեղծում նոր հակասություններ հարևանների հետ։
For this reason, the “Putin Road” is still more of a political initiative than a ready-to-implement transport project.
Այս պատճառով «Պուտինի ուղին» առայժմ ավելի շատ քաղաքական նախաձեռնություն է, քան իրագործման պատրաստ տրանսպորտային նախագիծ։
The project does not resolve the main conflict over Abkhazia and does not bypass the issue of Georgian sovereignty. It simply offers a new route through a territory whose status is not agreed upon.
Նախագիծը չի լուծում Աբխազիայի շուրջ գոյություն ունեցող հիմնական հակասությունը և չի շրջանցում Վրաստանի ինքնիշխանության հարցը։ Այն պարզապես նոր երթուղի է առաջարկում մի տարածքով, որի կարգավիճակի շուրջ համաձայնություն չկա։
The deblockade of the South Caucasus can be sustainable only if the roads are built with the consent of the states and on a clear legal basis. Opening a new railway or road through an unresolved conflict is not a solution.
Հարավային Կովկասի ապաշրջափակումը կարող է կայուն լինել միայն այն դեպքում, երբ ճանապարհները կառուցվում են պետությունների համաձայնությամբ և հստակ իրավական հիմքի վրա։ Չլուծված հակամարտության միջով նոր երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհ բացելը լուծում չէ։
The name “Putin’s Road” ultimately says more about the political meaning of the initiative than its economic content. Roads have long become a language of influence in the South Caucasus, and Moscow is trying to reassert its presence in that language.
«Պուտինի ուղի» անվանումը, ի վերջո, ավելի շատ պատմում է նախաձեռնության քաղաքական իմաստի մասին, քան դրա տնտեսական բովանդակության։ Հարավային Կովկասում ճանապարհները վաղուց դարձել են ազդեցության լեզու, և Մոսկվան փորձում է այդ լեզվով նորից ամրագրել իր ներկայությունը։
The emergence of the “Putin’s Road” after the “Trump Road” shows that communications in the South Caucasus are no longer just economic projects. They have also become a tool of competition to maintain influence in the region and gain new positions.
«Թրամփի ուղուց» հետո «Պուտինի ուղու» հայտնվելը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասի հաղորդակցությունները այլևս միայն տնտեսական նախագծեր չեն։ Դրանք դարձել են նաև տարածաշրջանում ազդեցություն պահպանելու և նոր դիրքեր ձեռք բերելու մրցակցության գործիք։
What is important for the region is not the name of the road, but its foundation. Stable communication is possible only with the consent of states, respect for sovereignty, and clear legal regulation. If these conditions are not present, the new route does not solve old problems, but transfers them to a new format.
Տարածաշրջանի համար կարևոր է ոչ թե ճանապարհի անունը, այլ դրա հիմքը։ Կայուն հաղորդակցություն հնարավոր է միայն պետությունների համաձայնությամբ, ինքնիշխանության հարգմամբ և հստակ իրավական կարգավորմամբ։ Եթե այս պայմանները չկան, նոր երթուղին չի լուծում հին խնդիրները, այլ դրանք տեղափոխում է նոր ձևաչափ։
Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

The lesson of Montenegro and Yerevan's unasked questions
1in.am / 1 hour ago

The EU will continue to support the sustainable development of Yerevan: Delegation's message on the occasion of the capital's 2808th anniversary
1in.am / 1 hour ago

"Simplified" offers to obtain a driver's license are a scam: Ministry of Internal Affairs warns
1in.am / 2 hours ago

Nitrogen dioxide content in the center of Yerevan has exceeded the permissible limit for 4 days
1in.am / 2 hours ago
Related coverage

The Russian Embassy congratulated Yerevan residents on City Day
168 Jham / 12 minutes ago

No one is talking about selling the ENA anymore. Romanos Petrosyan presented the expected procedure (Video)
Aysor.am / 14 minutes ago

Pashinyan made a very wrong statement, it's just a shame: citizen
News.am / 22 minutes ago

EU Delegation congratulates Yerevan on its 2808th anniversary
168 Jham / 24 minutes ago