ՆԳ նախարարությունում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Քննարկմանը մասնակցում էին ՆԳ նախարարության, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրակարգում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին առնչվող հարցերն էին։ Անդրադարձ է կատարվել Լիազոր մարմնի միջոցով ռեաբիլիտացիոն ծրագրի իրականացման նպատակով հասարակական կազմակերպություններին նախազգուշացման որոշումները տրամադրելու գործընթացի արդյունավետությանը։ Աշխատանքային խմբի ղեկավար, ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ ընտանեկան և կենցաղային բռնության ոլորտն ակտիվ ինստիտուցիոնալ փոփոխությունների փուլում է։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դեպքերի հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգի ֆունկցիոնալության գնահատմանը և կիրառմանը, ինչպես նաև փոխգործակցության առկա հարթակների զարգացմանը՝ ապահովելով հաղորդակցություն ամբողջ շղթայում։ Մասնակիցները, ներկայացնլով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ընտանեկան և կենցաղային բռնությունների կանխարգելումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարևորել են այդ խնդիրների լուծման ընթացքում ապահովել մշտադիտարկումը, ռիսկերի ճշգրիտ գնահատումը։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումները շարունակական են:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունները
Մասնակիցները, ներկայացնլով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ընտանեկան և կենցաղային բռնությունների կանխարգելումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարևորել են այդ խնդիրների լուծման ընթացքում ապահովել մշտադիտարկումը, ռիսկերի ճշգրիտ գնահատումը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot
«Էս շուկան էլ չլիներ, ի՞նչ պիտի անեի». ֆերմերներն ակնկալում են, որ մարզադաշտին հարող գյուղմթերքի շուկան կդառնա ամենօրյա
Aravot / 54 minutes ago
ԶՊՄԿ-ն մեկնարկել է տեղեկատվական անվտանգության համաշխարհային ոսկե ստանդարտի՝ ISO 27001-ի ներդրման գործընթացը
Aravot / 1 hour ago

Ադրբեջանում ասում են՝ «խաղաղություն կհաստատվի, եթե...».Վլադիմիր Մարտիրոսյան
Aravot / 1 hour ago
OpenAI Engineer Arrested for Installing Hidden Audio Device in Executive Room
Aravot / 1 hour ago
Related coverage

ԵՄ-ն ֆինանսապես չի պահի Հայաստանին, իսկ առանց Ռուսաստանի տնտեսապես դժվար կլինի դիմակայել․ Վալդեմար Գերդտ
Alpha News / 21 hours ago

Փաշինյանը չի կարող անվերջ անորոշություն պահպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում․ Սերգեյ Ստանկևիչ
Alpha News / 22 hours ago

Explainer | Why are schoolchildren protesting a hijab ban in Azerbaijan?
OC Media / Oct 13

«Ոչ մի բառ չեմ հասկանում, բայց ակնհայտորեն հայերեն է կարդում». Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Alpha News / Oct 13