Հնդիկ օդաչու Սմիթ Մաչխարը, որը սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող FlyDubai ինքնաթիռում երկրորդ օդաչուի հարձակումից հետո ծանր վիրավորումներ էր ստացել, հոկտեմբերի 2-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցում առաջին անգամ պատմել է տեղի ունեցածի մանրամասները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվել բացել օդաչուների խցիկի դուռը, ինչը, հավանաբար, օգնել է կանխել աղետը, գրում է Current time-ը։ «Քո խիզախությունն ու ինքնատիրապետումը բազմաթիվ կյանքեր են փրկել։ Երկիրը կարող է հպարտությամբ ասել՝ հնդիկները ոչ թե կյանքեր խլողներ են, այլ նրանք, ովքեր պատրաստ են վտանգել իրենց կյանքը՝ ուրիշներին փրկելու համար»,- օդաչուին ասել է Մոդին։ Օդաչուն պատմել է, որ հարձակումը հանկարծակի է եղել, ինքը «բազմաթիվ վնասվածքներ» է ստացել և «պայքարել իր կյանքի համար», միևնույն ժամանակ, հասկացել է, որ իր գործողություններից կախված են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդկանց կյանքերը, ուստի կարողացել է իրեն ստիպել գործել։ Նրա խոսքով՝ երբ պառկած էր հատակին, «զգում էր, որ ինքնաթիռը վայրէջք է կատարում»։ «Եվ այդ պահին ես հասկացա՝ ևս մեկ վերջին ջանք, Սմիթ։ Պարզապես արա՛ դա։ Դուռը շատ մոտ է։ Եվ նույնիսկ այդ պահին նա շարունակում էր ծեծել ինձ»,- ասել է նա։ Խցիկ են ներխուժել ուղևորները, որոնց հաջողվել է վնասազերծել հարձակվողին և ուղղել ինքնաթիռի ընթացքը, որից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել այնտեղ գտնվող պահեստային անձնակազմի օգնությամբ։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։ Բոլոր 174 ուղևորները և անձնակազմի ութ անդամները ողջ են մնացել։ Օդանավի հրամանատարը ծանր վնասվածքներ է ստացել և մեծ քանակությամբ արյուն կորցրել։ Նրան ինքնաթիռում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ատամնաբույժ Շոթա Մուսաևը։ Հետագայում օդաչուին բուժման նպատակով տեղափոխել են ԱՄԷ, և այժմ նա բուժում է ստանում Աբու Դաբիի հիվանդանոցում։ Հնդկաստանում և Իսրայելում նրան հերոս են անվանում, ինչպես նաև այն իսրայելցի ուղևորներին, որոնց հաջողվել է վնասազերծել հարձակվողին։ Երկրորդ օդաչուի ինքնության և նրա գործողությունների դրդապատճառների վերաբերյալ մանրամասները դեռևս հայտնի չեն։ Նշվում է, որ նա Օմանի քաղաքացի է, ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից։ Իսրայելը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչության փորձ։ Ենթադրաբար, երկրորդ օդաչուն, ստանձնելով ինքնաթիռի կառավարումը, ցանկացել է այն կործանման տանել՝ ուղևորների հետ միասին զոհվելու նպատակով, որոնց մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ էին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ հարձակվողը գտնվել է արմատական իսլամի գաղափարների ազդեցության տակ։ Սակայն պաշտոնապես քննությունը դա չի հաստատել, ինչպես նաև չի հաստատել հարձակվողի՝ Իրանի հետ հնարավոր կապերը։ Իրանի՝ հարձակման հետևում կանգնած լինելու հնարավորության մասին հայտարարություններ են արել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի պաշտոնյաները։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Google Translate API error 403: { "error": { "code": 403, "message": "User Rate Limit Exceeded", "errors": [ { "message": "User Rate Limit Exceeded", "domain": "usageLimits", "reason": "userRateLimitExceeded" } ] } }
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
Հնդիկ օդաչու Սմիթ Մաչխարը, որը սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող FlyDubai ինքնաթիռում երկրորդ օդաչուի հարձակումից հետո ծանր վիրավորումներ էր ստացել, հոկտեմբերի 2-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցում առաջին անգամ պատմել է տեղի ունեցածի մանրամասները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվել բացել օդաչուների խցիկի դուռը, ինչը, հավանաբար, օգնել է կանխել աղետը, …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Խորհրդարանական ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
Factor.am / 8 hours ago

Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Factor.am / 8 hours ago

Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Factor.am / 8 hours ago

Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
Factor.am / 9 hours ago
Related coverage

"Они готовы предложить все, что угодно": Трамп похвалил Уиткоффа за работу с Ираном
Sputnik Armenia / 8 minutes ago

Հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն
Sputnik Armenia / 15 minutes ago

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

На рынок РФ за 3 квартала вышли 5 зарубежных брендов, в том числе и из Армении
Sputnik Armenia / 21 minutes ago