Translate this article

Showing in English.

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

1in.am Armenia· Oct 2
World Affairs

Macron discusses global energy situation with Trump

Մակրոնը Թրամփի հետ քննարկել է համաշխարհային էներգետիկ իրավիճակը

According to the French Elysee Palace, President Emmanuel Macron had a telephone conversation with US President Donald Trump to discuss the global energy situation.

Ֆրանսիայի Ելիսեյան պալատի տվյալներով՝ նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու համաշխարհային էներգետիկ իրավիճակը։

This ...

Այս …

Macron discusses global energy situation with Trump

According to the Elysee Palace, French President Emmanuel Macron had a telephone conversation with US President Donald Trump to discuss the global energy situation. This was reported by Euronews.

Ֆրանսիայի Ելիսեյան պալատի տվյալներով՝ նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու համաշխարհային էներգետիկ իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։

The French presidential office said that the two countries have a “common interest” in coordinated action “without export restrictions”.

Ֆրանսիայի նախագահական գրասենյակը հայտարարել է, որ երկու երկրներն «ընդհանուր հետաքրքրություն» ունեն համակարգված գործողությունների հարցում՝ «առանց արտահանման սահմանափակումների»։

Macron also discussed the issue with Canadian Prime Minister Mark Carney.

Մակրոնը այս հարցը նաև քննարկել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։

According to the Elysee Palace, the talks emphasized the need to work together to “fight against rising fuel prices” and “ensure global access to refined products”.

Ելիսեյան պալատի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում ընդգծվել է «վառելիքի գների աճի դեմ պայքարելու» և «վերամշակված արտադրանքի համաշխարհային հասանելիությունն ապահովելու» համար համատեղ աշխատելու անհրաժեշտությունը։

It is also noted that a video conference of the leaders of the Group of Seven (G7) will take place “as soon as possible”. France has assumed the presidency of the G7.

Նշվում է նաև, որ Մեծ յոթնյակի (G7) առաջնորդների տեսակոնֆերանսը տեղի կունենա «հնարավորինս շուտ». G7-ի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան։

“The aim is to coordinate measures to ease price pressures and guarantee supplies of crude oil and refined products, both within the G7 and around the world,” the Elysee Palace said.

«Նպատակն է համակարգել միջոցառումները՝ գնային ճնշումները մեղմելու և հում նավթի ու վերամշակված արտադրանքի մատակարարումները երաշխավորելու համար՝ թե՛ Մեծ յոթնյակի երկրների միջև, թե՛ ամբողջ աշխարհում», – ասել է Ելիսեյան պալատը։

It also said “coordination efforts are also being made at the European level.”

Բացի այդ, նշվում է, որ «համակարգման ջանքեր են գործադրվում նաև եվրոպական մակարդակով»։

The Trump administration is considering a 90-day ban on diesel exports as it seeks to rein in domestic fuel prices ahead of mid-term elections in November.

Թրամփի վարչակազմը քննարկում է դիզելային վառելիքի արտահանման 90-օրյա արգելքը, քանի որ ձգտում է զսպել վառելիքի ներքին գները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։

European countries will meet on October 2 to discuss releasing emergency fuel stocks as the sharp rise in diesel prices puts pressure on governments and the United States urges Europe to act.

Եվրոպական երկրները հոկտեմբերի 2-ին կհանդիպեն՝ քննարկելու վառելիքի արտակարգ պաշարները բաց թողնելու հարցը, մինչ դիզվառելիքի գնի կտրուկ աճը ճնշում է գործադրում կառավարությունների վրա, իսկ Միացյալ Նահանգները Եվրոպային կոչ է անում գործել։

“We are discussing with all members of the International Energy Agency, not just the United States, the right moment to release stocks, because this is one of the options we have,” said Dan Jorgensen, the EU’s energy commissioner.

«Մենք Էներգետիկ միջազգային գործակալության բոլոր անդամների և ոչ միայն Միացյալ Նահանգների հետ ենք քննարկում պաշարները բաց թողնելու համար հարմար պահը, քանի որ սա մեր ունեցած հնարավորություններից մեկն է», – ասել է Էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Դան Յորգենսենը։

"We have used this measure before and will most likely use it again," he added.

«Մենք նախկինում ևս կիրառել ենք այս միջոցը և, ամենայն հավանականությամբ, կրկին կօգտագործենք այն»,- հավելել է նա։

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.