Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է այն սահմանափակումները, որոնք գործել են Ուկրաինայի դեմ նախորդ օդային հարձակումների ժամանակ: Նման պնդում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նախօրեին, գտնվելով ռեակտիվ տիպի անօդաչու թռչող սարքի կողմից հենց նոր հարձակման ենթարկված դպրոցի ռմբապաստարանում, Զելենսկին Financial Times-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Պուտինն ասել է, որ այժմ կանոններ չկան»։ Զելենսկիի պնդմամբ՝ Պուտինը նման հրաման է տվել սեպտեմբերին, երբ Ռուսաստանը սկսել է ուժեղացնել հարձակումները Կիևի ուղղությամբ։ Նրա կարծիքով՝ Մոսկվան պատրաստվում է ուժեղացնել հարձակումներն Ուկրաինայի խոշորագույն քաղաքների՝ Կիևի, Խարկովի և Օդեսայի ուղղությամբ։ «Ռուսաստանի ծրագրերում մտնում է նաև Լվովը»,- գրում է լրատվամիջոցը՝ հղում անելով Ուկրաինայի և եվրոպական երկրների անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին, որոնք «ծանոթ են հետախուզական տվյալներին»։ «Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ Մոսկվան մտադիր է հարվածներ հասցնել միջուկային օբյեկտներին»,- ասվում է Financial Times-ի հոդվածում, սակայն չի նշվում, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը։ Միաժամանակ, պարբերականը գրում է, որ Մոսկվայի ռազմավարության մի մասն է նաև ԵՄ-ում փախստականների նոր հոսք ստեղծելը։ «Ռուսական այս արշավը պատասխան էր Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող նավթավերամշակման գործարաններին, նավահանգիստներին և պահեստներին հասցված հարվածներին։ Այդ հարձակումները վառելիքի պակաս են առաջացրել և ուժեղացրել են ռուսական քաղաքներում ու հանգստավայրերում անպաշտպանվածության զգացումը»,- պնդում է Financial Times-ը։ Միաժամանակ, նշվում է, որ Կիևը և մյուս քաղաքները պատրաստվում են դաժան ձմռանը՝ հակաօդային պաշտպանության միջոցների պակասի պայմաններում։ Ուրբաթ The New York Times-ը, կրկին հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը, ենթադրաբար, մտադիր է հասնել Ուկրաինայի գործող երեք ատոմակայանների աշխատանքի դադարեցմանը՝ հրթիռային հարվածներ հասցնելով բաց բաշխիչ սարքավորումներին, որոնք կայանները միացնում են էլեկտրացանցին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է այն սահմանափակումները, որոնք գործել են Ուկրաինայի դեմ նախորդ օդային հարձակումների ժամանակ: Նման պնդում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նախօրեին, գտնվելով ռեակտիվ տիպի անօդաչու թռչող սարքի կողմից հենց նոր հարձակման ենթարկված դպրոցի ռմբապաստարանում, Զելենսկին Financial Times-ի թղթակցի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

Ակցիա՝ կիբերհանցագործության արդյունքում տուժած քաղաքացիների գումարների վերադարձի հարցով. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago
Related coverage

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցն #ուղիղ
Pastinfo / 20 minutes ago

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Armenpress / 20 minutes ago

Հին եգիպտացիները մարդկանց զոհաբերում էին արքաներին մոտ 5 հազար տարի առաջ. գիտնականներ
168 Jham / 30 minutes ago

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ ծրագրված հեռախոսազրույցի մասին
168 Jham / 30 minutes ago