Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Էստոնիայի հասակակիցների հետ` 1:1: Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Մարտուն Հովհաննիսյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 11-մետրանոցից վրիպել է Դավիթ Բաթոյանը: Թիմերի միջև հաջորդ ընկերական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին։