«Ադրբեջանցիներն անարգել մտնում են Հայաստանի Հանրապետության սահմանը, մտնում բնակավայրեր, տեղավորվում մարդկանց տներում ու զենք-զինամթերքով ահաբեկում խաղաղ բնակչությանը»։ Այս մասին ԱԱԾ-ի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Factor TV-ի հետ զրույցում ասաց է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը պետք է ունենա պատասխանատուներ։ «Այն «խաղաղության դարաշրջանի» միֆը, որ ձևավորել է Նիկոլ Փաշինյանը և իր նմանները, ի վերջո այդ փլատակների տակ է մնում»,- ասաց Դանիելյանը: Նա նաև նշեց, որ ադրբեջանցի զինծառայողին, իր կարծիքով, չպետք է առանց որևէ գործընթացի հանձնել Ադրբեջանին։ «Նախ պիտի դատապարտվի Հայաստանի Հանրապետությունում, հետո այդ բանակցային գործընթացի ընթացքում քննարկվի ամենալավ ձևով, մեր համար ամենալավ պայմաններով, ամենաընդունելի պայմաններով»,- ասաց նա` նկատի ունենելով Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակումը: Նշենք, որ Հայաստանի սահմանն ապօրինի հատած Նասիմի Մուսաևը կալանավորվել է երկու ամսով: Մանրամասները` տեսանյութում: Արփի Հակոբյան
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ադրբեջանցիներն անարգել մտնում են Հայաստանի Հանրապետության սահմանը, մտնում բնակավայրեր, տեղավորվում մարդկանց տներում ու զենք-զինամթերքով ահաբեկում խաղաղ բնակչությանը»։ Այս մասին ԱԱԾ-ի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Factor TV-ի հետ զրույցում ասաց է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը պետք է ունենա պատասխանատուներ։ «Այն «խաղաղության դարաշրջանի» միֆը, որ ձևավորել է Նիկոլ Փաշինյանը և իր …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Ակցիա՝ կիբերհանցագործության արդյունքում տուժած քաղաքացիների գումարների վերադարձի հարցով. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago
Related coverage

LIVE. Ազգային ժողովի նիստ, պատգամավորների ճեպազրույցներ
Aysor.am / 3 hours ago

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 3 hours ago

ՈւՂԻՂ․ ԱԺ քաշքշուկից հետո Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Ադրբեջանցին ներթափանցել է ՀՀ, ՔՊ-ն փոխում է օրակարգը. թեժ քննարկումներ ԱԺ-ում #ուղիղ
Pastinfo / 4 hours ago