«Կատարվածը պետք է օգտագործվի որպես ՀՀ իշխանությունների համար լծակ, բանակցային գործոն Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պայմանը կատարելու համար։ Մեր պահանջն է չարտահանձնել ադրբեջանցի զինծառայողին կամ Ադրբեջանի զինծառայողին առանց որևէ նախապայմանի։ Մենք այստեղ ենք, որ պահանջենք առաջնահերթություն տալ հայ գերիների ազատ արձակմանը»,-ԱԱԾ շենքի դիմաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության նախաձեռնությամբ անցկացված բողոքի ցույցի ընթացքում հայտարարեցին ՀՅԴ երիտասարդները՝ անդրադառնալով Շաքի բնակավայրում տեղի ունեցածին, երբ ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ կնոջ ոտքին։ An Armenian Revolutionary Federation (ARF) Youth protest calling for strict punishment of an armed Azerbaijani serviceman who crossed the Armenian border, outside the National Security Service (NSS) headquarters in Yerevan, Armenia Ցույցի մասնակից երիտասարդներից մեկն էլ նշեց, որ Շաքիում տեղի ունեցածը հերթական անգամ ցույց է տալիս, թե ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվող մեր հայրենակիցներն ինչքանով են ապահով, ինչքանով՝ վտանգված․ «Չենք խոսում հերթական սահմանային դեպքի մասին։ Կատարվածը կարելի է որակել որպես ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության և ՀՀ քաղաքացու անվտանգության դեմ»։ Ցույցի մասնակից մեկ այլ երիտասարդ ասաց՝ մեծ ամոթով են այսօր այստեղ կանգնած, քանի որ կանգնած են ԱԱԾ շենքի դիմաց, որ պահանջեն՝ մեր սահմանը խախտած ադրբեջանցուն, որն իր երեխաների ներկայությամբ կրակել է հայ կնոջ վրա, չարտահանձնեն Ադրբեջանին․ «Հայտնվել ենք մի իրավիճակում, որ ադրբեջանցի զինծառայողը կրակ է բացում հայ մոր վրա, և հնարավոր է արտահանձվի՝ որպես բարի կամքի դրսևորում, ինչպես տեսել ենք նախորդ անգամները։ Մեր պահանջը հետևյալն է՝ նա իրավունք չունի հանձնվել թշնամուն, միակ նախապայմանը նրա՝ Ադրբեջանին հանձնվելու փոխանակումն է մեր որևէ հայ զինծառայող գերու հետ։ Այլ պայման մեզ համար անընդունելի է»։ Անդրադառնալով Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին՝ ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչության անդամ Ստելլա Հունանյանն ասաց․ «Խոսքս ուղղում եմ Հիքմեթ Հաջիևին․ եթե դուք հայ ժողովրդի հետ խաղաղություն կնքելու քայլեր եք անում, ապա բաց թողեք հայ գերիներին։ Հայ երիտասարդությունը դա կընկալի խաղաղություն կնքելու լավագույն փաստացի ապացույցը։ Հակառակ պարագայում ձեր բոլոր թեզերը պարզապես կեղծ են»։ Ցույցի մասնակից մի կին էլ, դիմելով ԱԱԾ շենքի դիմաց ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին, ասաց․ «Գնացեք տուն, քնելուց մտածեք, որ եթե դուք չլինեք, Նիկոլ Փաշինյանը կես ժամ չի մնա»։ ԱԱԾ շենքի դիմաց ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում % buffered00:0100:10UnmuteMuteDisable captionsEnable captions>PIPExit fullscreenEnter fullscreen Play HTML video END --> Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լրագրող
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Եթե դուք հայ ժողովրդի հետ խաղաղություն կնքելու քայլեր եք անում, ապա բաց թողեք հայ գերիներին»․ ՀՅԴ-ական երիտասարդը՝ Հաջիևին
«Ադրբեջանցի զինծառայողին Ադրբեջանին արտահանձնելու միակ նախապայմանը նրա՝ փոխանակումն է մեր որևէ հայ զինծառայող գերու հետ»․ ՀՅԴ երիտասարդների պահանջը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Արդյո՞ք անհրաժեշտ և համաչափ է այդ ապացույցը չտրամադրելը դարձնել ինքնուրույն հանցագործություն
Aravot / 14 minutes ago

Փաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել
Aravot / 18 minutes ago

«Ծրագիրն իր տրամաբանական ավարտին է մոտեցել»․ սոցփաթեթը կավարտվի 2027-ի հունվարի 1-ից
Aravot / 24 minutes ago

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի վերանորոգման ընթացքում հայտնաբերվել են հայերեն գրառումներով քարե սալիկներ՝ Աստվածածնի պատկերով
Aravot / 28 minutes ago
Related coverage

Մեռելի փող գողանան, որ թոշակ ավելացնեն, ամոթա. քաղաքացի
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Pashinyan, Putin discuss Armenia-Russia agenda
Public Radio of Armenia / 17 minutes ago

Խայտառակություն, ոնց որ Հռոմի պապի դեմ դուրս գանք․ քաղաքացին՝ Վեհափառի գործի մասին
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Փաշինյանն ու Պուտինը զրուցել են հեռախոսով
Sputnik Armenia / 17 minutes ago