Հոկտեմբերի 2-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Արգենտինայի Հանրապետության սենատորներից ու պատգամավորներից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի ուղեկցությամբ: Պատվիրակությանը դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ թանգարանային գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Այցի սկզբում նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։ Արգենտինայից ժամանած հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց կատարեցին մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքներին։ Շրջայցի ավարտին պատվիրակության անդամները գրառում կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Արգենտինայի սենատորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Արգենտինայի Հանրապետության սենատորներից ու պատգամավորներից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի ուղեկցությամբ:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Դարձավ հայրենիքի զինվոր ու մարտիրոսվեց Արցախյան վերջին ավերիչ պատերազմի վերջին օրը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին
Aravot / 11 minutes ago

Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրեն.Շոկային զարգացումներ չենք ունեցել
Aravot / 12 minutes ago

«ՀՀ քաղաքացին պետք է ստանա եվրոպական որակի դեղորայք». Հարություն Հարությունյան
Aravot / 13 minutes ago

Ծրագիրը տրամաբանական ավարտին է հասել.Լուսինե Հարությունյանը՝ սոցփաթեթի նասին
Aravot / 19 minutes ago
Related coverage

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
Factor.am / 1 hour ago

Armenia Eyes New World Heritage Bids as National UNESCO Commission Meets in Yerevan
Hetq / 11 hours ago

Не будем говорить на языке ультиматума: Пашинян о намерении сменить концессию ЮКЖД
Sputnik Armenia / 12 hours ago

Մենք վերջնագրային լեզուներով չենք խոսելու․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին
Sputnik Armenia / 13 hours ago