You are using an outdated browser. Please upgrade your browser. Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Նշենք, որ Չիչոյանն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի մտերիմ ընկերն է։ Նա նաև այն դատավորներից է, որն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդություններ է քննում։ Նասիմի Մուսաևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 207-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով։ Նա մեղադրվում է պետական սահմանն ապօրինի հատելը, ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի կամ հրազենի մաքսանենգությունը, հրազենի ապօրինի շրջանառությունը, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը և առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Վերջինները վերաբերում են նրան, որ առողջության ծանր վնաս պատճառելը կատարվել է այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, և զենքի գործադրմամբ։ Նա ցուցմունք չի տվել, չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի տարածք անցել։ ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ