Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտները հոկտեմբերի 2-ին դպրոցների հարակից տարածքներում հրկիզումներ են կատարել և բախվել ոստիկանության հետ։ Բողոքի շարժումը, որի հետևանքով շուրջ 400 կրթական հաստատություն ստիպված է եղել փակվել, շարունակում է նոր թափ հավաքել։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։ Շարժումը, որը սկսվել էր անցյալ շաբաթ Փարիզի տարածաշրջանում և արագորեն տարածվել ամբողջ երկրում, ընդգրկել է ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին։ Աշակերտները դժգոհում են, որ դասաժամերը չափազանց երկար են, պայմանները՝ անբավարար, դասարանները լեփ-լեցուն են, դասասենյակներում չափազանց շոգ է, իսկ աշխատակիցների բացակայությունները՝ չափազանց հաճախակի։ Կառավարությունը հայտարարել է, որ աշակերտների բարձրացրած խնդիրները հիմնավոր են, սակայն դատապարտել է նրանց գործողությունները՝ դրանք բնութագրելով որպես «քաղաքային բռնություն»։ Աշակերտները ոստիկանությանը մեղադրում են անհամաչափ ուժ կիրառելու և վնասվածքներ պատճառելու համար՝ նշելով, որ բողոքի ակցիաները ցրելու նպատակով ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ է կիրառել։ Կրթության նախարար Էդուար Ժեֆրեյը հայտարարել է, որ «ավագ դպրոցականների շարժումը պատանդ է վերցվել» ծայրահեղական խմբավորումների կողմից։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ին երկրում գործող 3700 ավագ դպրոցներից մոտ 400-ը փակ են։ Շարժման մեկնարկից ի վեր ավագ դպրոցների առնվազն 65 աշխատակից է վիրավորվել, այդ թվում՝ 40 տնօրեն, հայտնել է Ժեֆրեյը BFMTV-ին։ Նրա խոսքով՝ վիրավորվել է նաև շուրջ 170 աշակերտ, իսկ ավելի քան 100 ավագ դպրոց «լուրջ վնասներ» է կրել։ Արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ դատախազներին խնդրել է բողոքի ակցիաների ընթացքում երեխաների պատճառած վնասների համար պատասխանատվության ենթարկել նրանց ծնողներին և նրանցից պահանջել «վճարել վերանորոգման ծախսերը»։ Շարժման մեկնարկից ի վեր շուրջ 2000 մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն, որոնց 90 տոկոսը անչափահասներ են, հայտնել է Դարմանենը RTL-ին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ֆրանսիայում աշակերտների ցույցերի պատճառով 170 աշակերտ վիրավորվել է, 400 դպրոց՝ փակվել
Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտները հոկտեմբերի 2-ին դպրոցների հարակից տարածքներում հրկիզումներ են կատարել և բախվել ոստիկանության հետ։ Բողոքի շարժումը, որի հետևանքով …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան-Գերմանիա համագործակցության հեռանկարներին
1in.am / 1 hour ago

Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ
1in.am / 1 hour ago

Եկեղեցու չվճարած հարկը և չկատարած պարտքը
1in.am / 2 hours ago

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
1in.am / 2 hours ago
Related coverage

Ազատազրկված ադրբեջանցու իրավունքները պետք է պահպանվեն, ինչպես Բաքվում հայերինը
Public Radio of Armenia / 1 hour ago

Վարդանյանը թե պատերազմի դաշտում է ցույց տվել իր նվիրվածությունը, թե քաղաքական պայքարի ժամանակ
Yerkir / 4 hours ago

ՄԻՊ-ը կարևորում է աղջիկ երեխաների հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը
168 Jham / 4 hours ago

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Factor.am / 5 hours ago