You are using an outdated browser. Please upgrade your browser. Լիոնում հոկտեմբերի 1-ին անցկացվել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ երկրորդ տնտեսական համաժողովը, որի օրակարգում են եղել ագրոպարենային ոլորտը և ագրոտուրիզմը։ Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ֆրանսիայի պետական ու տեղական կառավարման մարմիններից, գործարար շրջանակներից և ոլորտային կազմակերպություններից։ «Հոկտեմբերի 1-ին Լիոնում տեղի ունեցավ Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ երկրորդ տնտեսական համաժողովը՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմին։ Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Ֆաբրիս Պանկուկն ընդգծեց Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությունը՝ առանձնացնելով Սյունիքի մարզի հետ ձևավորված արդյունավետ կապերը, ինչպես նաև երկու տարածաշրջանների յոթական համայնքների միջև հաստատված գործընկերությունները։ Նա կարևորեց նաև Ֆրանսիա–Հայաստան առևտրի պալատի Լիոնի մասնաճյուղի բացումը որպես գործարար կապերի ամրապնդման և նոր գործընկերությունների ձևավորման կարևոր հարթակ։ Արման Խոջոյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը, եվրոպական շուկաների հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված քայլերը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու արտահանման զարգացման հեռանկարները։ Եզրափակիչ ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորան Էսկյուդիեն։ Դեսպան Խաչատրյանն ընդգծեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ երկկողմ հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որում առանձնահատուկ նշանակություն ունի ապակենտրոնացված համագործակցությունը։ Նա կարևորեց գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ներուժը՝ հատուկ ընդգծելով Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի հնարավորությունները։ Համաժողովին հայկական կողմից մասնակցում էին նաև «Էնթերփրայզ Արմենիա»-ի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչները։ Համաժողովին ներկա էին ավելի քան 200 մասնակից՝ երկու երկրների պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, գործարար շրջանակների, ոլորտային կազմակերպությունների և ֆրանսահայ կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառման շրջանակներում հայկական պատվիրակությունը երկկողմ հանդիպում ունեցավ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ»,- ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդակցությունում։ G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
Լիոնում հոկտեմբերի 1-ին անցկացվել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ երկրորդ տնտեսական համաժողովը, որի օրակարգում են եղել ագրոպարենային ոլորտը և ագրոտուրիզմը։ Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ֆրանսիայի պետական ու տեղական կառավարման մարմիններից, գործարար շրջանակներից և ոլորտային կազմակերպություններից։ «Հոկտեմբերի 1-ին Լիոնում տեղի ունեցավ Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ երկրորդ տնտեսական համաժողովը՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմին։ Համաժողովին բացման խոսքով հանդես …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / 17 hours ago
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
Factor.am / 17 hours ago
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
Factor.am / 18 hours ago

Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
Factor.am / 18 hours ago
Related coverage
«Էս շուկան էլ չլիներ, ի՞նչ պիտի անեի». ֆերմերներն ակնկալում են, որ մարզադաշտին հարող գյուղմթերքի շուկան կդառնա ամենօրյա
Aravot / 17 hours ago
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
168 Jham / 17 hours ago
ԶՊՄԿ-ն մեկնարկել է տեղեկատվական անվտանգության համաշխարհային ոսկե ստանդարտի՝ ISO 27001-ի ներդրման գործընթացը
Aravot / 17 hours ago

Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ»
CivilNet / 17 hours ago