You are using an outdated browser. Please upgrade your browser. Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը 2027 թվականի սկիզբից անհնարին է։ Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ այդ ժամկետը սահմանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, բայց Բրյուսելն այդ հարցում զիջումներ չի անում։ «2027 թ. հունվարի 1 ժամկետը սահմանել է նախագահ Զելենսկին։ Անդամակցության գործընթացը հիմնված է ձեռքբերումների վրա, և ակնհայտ է, որ այդ ժամկետն իրական չէ։ Ես հասկանում եմ, որ Կիևը և շատ ուրիշներ ԵՄ-ին անդամակցությունը դիտում են որպես անվտանգության երաշխիք։ Ուկրաինայում պատերազմը փոխեց եվրոպական աշխարհաքաղաքականությունը, և դրա հետևանքներից մեկն այն է, որ ընդլայնումը կրկին առաջնահերթություն է դարձել ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների համար։ ԵՄ-ին անդամակցության գործընթացում չկա ոչ մի արտոնություն կամ զիջում», – ասել է Կոսը։ Նա ընդգծել է, որ պետք է հաշվի առնել, որ Ուկրաինան պայքարում է իր գոյության համար, հետևաբար Եվրոպայի պարտքն է օգնել նրան։ Եվրահանձնակատարի խոսքով՝ այժմ անդամակցության համար անհրաժեշտ պայմանների կատարմանն առավել մոտ է Չեռնոգորիան։ «Երբ երկիրը համապատասխանի բոլոր չափանիշներին, ինչպես դա, հավանաբար, տեղի կունենա Չեռնոգորիայի դեպքում այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, անհրաժեշտ կլինի որոշել՝ ինչպես նախապատրաստել նրան ԵՄ անդամակցությանը», – նշել է Կոսը։ Ցուցակում հաջորդն Ալբանիան է, որին հաջորդում են Մոլդովան և Ուկրաինան:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ հանձնակատար Կոսն անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին 2027 թ. հունվարի 1-ից
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը 2027 թվականի սկիզբից անհնարին է։ Corriere della Sera …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

2018-ին հայտնաբերված քաղցկեղի դեպքերի 40%-ը 4-րդ փուլում էր, այսօր՝ 13%-ը. Ավանեսյան
1in.am / 10 hours ago

«Քարից կաթ քամել»․ այնտեղ, որտեղ սկսվում է կյանքը
1in.am / 11 hours ago

Պաշտոնապես ասում եմ՝ Շաքիի դեպքի հետ կապված արտահանձման օրակարգ գոհություն չունի. Փաշինյան
1in.am / 11 hours ago

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան
1in.am / 11 hours ago
Related coverage

На рынок РФ за 3 квартала вышли 5 зарубежных брендов, в том числе и из Армении
Sputnik Armenia / 7 minutes ago

55%-ը աջակցում է դպրոցականների բողոքներին, բայց մեծամասնությունը ցանկանում է դրանց դադարեցումը․ հարցում Ֆրանսիայում
168 Jham / 7 hours ago

Ձեր ամեն ասած նախադասություն քթներիցդ հանելու եմ, այո, հենց սպառնալիք ա. Փաշինյան
Azg / 7 hours ago

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել
168 Jham / 7 hours ago